Ալիևը Թրամփի ղեկավարման ժամանակ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները հաջող է որակել՝ ի տարբերություն վերջին 4 տարիների, երբ «վատթարացան Բայդենի պատճառով»

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Վաշինգտոնում վարչակազմի փոփոխության պատճառով Ադրբեջանում անորոշություն չկա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռևս հունվարին Դավոսի համաժողովի շրջանակում չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր։

«Մենք հիշում ենք այն ժամանակները, երբ նախագահ Թրամփը ղեկավարում էր ԱՄՆ-ն, և մեր հարաբերությունները շատ հաջող էին զարգանում՝ ի տարբերություն վերջին չորս տարիների, երբ դրանք ամբողջովին վատթարացան՝ Ադրբեջանի հանդեպ Բայդենի վարչակազմի անարդար և անազնիվ մոտեցման պատճառով։ Նախագահ Թրամփի հետ մեր աշխտանքի նախկին փորձը շատ դրական էր։ Ակնկալում ենք, որ այս չորս տարիները, որոնք համարում ենք ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում կորցված տարիներ, կդառնան պատմություն, և մենք կվերսկսենք մեր աշխատանքը»,- ասել է Ալիևը։

Ալիևը հավելել է, որ եվրոպացի առաջնորդների շրջանում մեծ անորոշություն և մեծ անհանգստություն կա Թրամփի քաղաքականության հետ կապված՝ միաժամանակ, սակայն, հավելելով, որ այլ լուրջ պատճառ չի տեսնում ԱՄՆ-ում փոփոխություններով անհանգստանալու համար:

«Կարծում եմ՝ աշխարհը կարող է շատ ավելի անվտանգ դառնալ։ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում Միացյալ Նահանգները ոչ մի պատերազմ չի սկսել, և դա նույնպես եզակի փորձ էր: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մենք վստահ ենք և լավատես»,- հայտարարել է Ալիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի