ԱՄՆ արդարադատության նախարարությունը հանձնարարել է դադարեցնել Նյու Յորքի քաղաքապետի դեմ Թուրքիայի հետ կապված կոռուպցիոն գործը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դաշնային դատախազներին կարգադրել է հանել Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի դեմ կոռուպցիոն մեղադրանքները: Գերատեսչությունը նշել է, որ գործը թույլ չի տալիս քաղաքապետին օգնել նախագահին անօրինական միգրացիայի դեմ պայքարում։ Արդարադատության նախարարության որոշումը անսովոր շեղում է սահմանված նորմերից, գրում է VOA-ն։

Երկու էջանոց ծառայողական գրառման մեջ, որը հայտնվել է Associated Press-ի տրամադրության տակ, գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բոուվը Նյու Յորքի դատախազներին կարգադրել է անհապաղ դադարեցնել Ադամսի դեմ կաշառակերության գործը: Նա նշել է, որ հրամանը հիմնված չէ գործի ապացույցների գնահատման վրա, այլ պայմանավորված է նրանով, որ մեղադրանքները չափազանց մոտ են Ադամսի վերընտրման քարոզարշավի մեկնարկին: Դա, ըստ փաստաթղթի,  քաղաքապետին շեղել է առաջադրանքների կատարումից, որոնք կապված են Թրամփի վարչակազմի՝ իրավապահ մարմինների առաջնահերթություններին աջակցելու հետ։

«Ներկայիս քրեական հետապնդումն անհիմն կերպով սահմանափակում է քաղաքապետ Ադամսի հնարավորությունը՝ կենտրոնանալ անօրինական ներգաղթի և բռնի հանցագործության խնդիրների վրա»,- գրել է Բոուվը։

Դրանում նաև հանձնարարական կա Նյու Յորքի դատախազների համար՝ հետաձգել Ադամսի դեմ «հավելյալ հետաքննական գործողությունները»՝ մինչև նոյեմբերի քաղաքապետի ընտրությունները: Սակայն նյութերի վերանայման դեպքում ընտրություններից հետո գործի վերաբացման հնարավորությունը բաց է մնում։

Ադամսի փաստաբան Ալեքս Սպիրոն ասել է, որ արդարադատության նախարարության հրամանը հաստատում է իր պաշտպանյալի անմեղությունը:

«Այժմ, բարեբախտաբար, քաղաքապետը և ամբողջ Նյու Յորքը կարող են իրենց հետևում թողնել այս ցավալի և անիմաստ գործը»,- ասել է Սպիրոն, որը նաև ներկայացրել է Իլոն Մասկի շահերը։

Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազի պաշտոնակատար Դանիել Սասունը հրաժարվել է մեկնաբանություններից:

Հավելենք, որ Ադամսին մեղադրանք էր առաջադրվել կոռուպցիայի և իր նախըտրական արշավի համար արտասահմանից ապօրինի գումար ստանալու մեջ։ Ադամսը դարձել է Նյու Յորքի առաջին քաղաքապետը, ում մեղադրանք է առաջադրվել պաշտոնավարման ընթացքում:

Հավելենք, որ այս հետաքննությունը կենտրոնացած է Թուրքիայի կառավարության հետ Ադամսի փոխգործակցության վրա՝ կապված կոռուպցիոն գործարքների հետ՝ վերջինիս նախընտրական արշավի ֆինանսավորման գործով։ ԱՄՆ դատախազները Նյու Յորքի քաղաքապետ Ադամսին մեղադրանք էին առաջադրել՝ Թուրքիայից նախընտրական քարոզարշավի համար անօրինական ներդրումներ և շքեղ ճանապարհորդությունների առաջարկներ ընդունելու համար։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է նաև, որ Թուրքիայի պահանջով ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ադամսը հայտարարություն չի արել։

«2022 թվականի ապրիլի 21-ին թուրք պաշտոնյան Ադամսի աշխատակցին հաղորդագրություն է ուղարկել՝ նշելով, որ մոտենում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, և Ադամսի աշխատակցից երաշխիքներ խնդրել, որ քաղաքապետը որևէ հայտարարություն չի անի Հայոց ցեղասպանության մասին։ Ադամսի աշխատակիցը  հաստատել է, որ Ադամսը հայտարարություն չի անի։ Ադամսը որևէ նման հայտարարություն չի արել»,- ասվում է մեղադրական եզրակացության մեջ։

Բացի այդ, դատախազները պնդում են, որ Թուրքիայից ստացած ֆինանսավորման դիմաց, գործելով թուրք դիվանագետի խնդրանքով, Ադամսը ճնշում է գործադրել քաղաքային անվտանգության տեսուչների վրա, որպեսզի թույլ տան երկրի նոր 36-հարկանի հյուպատոսությունը ժամանակին բացել՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի 2021 թվականի սեպտեմբերի այցի համար, թեև դա տապալելու էր հակահրդեհային ստուգումը։

Ի դեպ, Ադամսը սերտ կապեր ունի ոչ միայն Անկարայի, այլև Բաքվի հետ։ Ավելի վաղ բացահայտվել էր, որ Ադրբեջանի կառավարությունը ֆինանսավորել է Նյու Յորքի քաղաքապետի օգնականների այցը Բաքու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի