Թուրքիայի իշխանությունները ևս 10 պաշտոնյայի են ձերբակալվել՝ ընդլայնելով Ստամբուլում ընդդիմության դեմ ճնշումները

Լուրեր

23.06.2026 | 06:00
ԱԱ-2026. Նորվեգիան դուրս եկավ փլեյ-օֆֆ, Հոլանդը դարձյալ դուբլն գրանցեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 04:51
ԱԱ-2026. Մբապեի դուբլն ու Ֆրանսիայի վստահ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 00:27
Ամենամեծ էկրանով ստադիոնը, չսպասված երկրպագուներ. ԱԱ-2026-ի Բելգիա-Իրան խաղը` Factor TV-ի աչքերով
22.06.2026 | 23:26
Մեսին հաղթանակ պարգևեց Արգենտինային ու դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:57
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ այրվել է ննջասենյակը՝ գույքով
22.06.2026 | 22:34
ԱՄՆ-ը 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար
22.06.2026 | 22:17
Ով չի մասնակցի ընտրությունների ճակատագիրը որոշելուն․ նոր միջնորդություններ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:08
Դպրոցները փակվել են, Ֆրանսիայի կեսից ավելին ռեկորդային շոգի պատճառով կարմիր գոտում է
22.06.2026 | 21:54
Զախարովան հայտարարել է, թե Երևանը, իբր, «ճնշում է ՌԴ-ի հետ համագործակցությանը կողմնակից գործիչներին»
22.06.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.06.2026 | 21:14
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքները
22.06.2026 | 21:00
Ստվերվել են ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ 3 ընտրատեղամասում վերաքվեարկություն չնշանակելու պատճառով․ Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 20:54
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու. Մարթա Կոս
22.06.2026 | 20:43
Բաքուն ԱԳՆ է կանչել ԵԽ գրասենյակի ղեկավարին ու բողոք հայտնել ՄԻԵԴ-ի՝ Ապրիլյան քառօրյայի մասնակից հայ մայորի խոշտանգման վճռի կապակցությամբ
22.06.2026 | 20:30
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում
Բոլորը

Ստամբուլում առնվազն տասը մարդ է ձերբակալվել գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) կողմից կառավարվող շրջանային թաղամասերի դեմ իրականացված ահաբեկչության հետաքննության շրջանակում։ Ձերբակալվածների թվում են Քարթալ և Աթաշեհիր շրջանների փոխքաղաքապետերը, ինչպես նաև Թուզլա, Ֆաթիհ, Ադալար, Շիշլի և Բեյօղլու քաղաքային խորհուրդների անդամներ, գրում է Bianet-ը։

Ըստ Ստամբուլի գլխավոր դատախազության՝ հետաքննությունը կենտրոնանում է անցյալ տարվա տեղական ընտրություններում CHP-ի ու քրդամետ Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության (DEM) կուսակցության միջև համագործակցության վրա: «Քաղաքային կոնսենսուս» ռազմավարության համաձայն՝ DEM կուսակցությունը թեկնածուների չէր առաջադրել որոշ շրջաններում, մինչդեռ DEM-ի որոշ անդամներ ընտրվել են որպես քաղաքային խորհրդականներ CHP-ի ցուցակներով:

Դատախազությունը պնդում է, որ այս համագործակցությունը կազմակերպվել է օրենքից դուրս գործող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմից՝ մեգապոլիսներում իր ազդեցությունն ընդլայնելու նպատակով: Հայտարարության մեջ գործընկերությունը նկարագրվում է որպես «կազմակերպության ներկայությունը խոշոր քաղաքներում մեծացնելու ջանք»:

Վաղ առավոտյան ոստիկանական խուզարկություններ են կատարվել, այդ թվում՝ Քարթալի և Աթաշեհիրի փոխքաղաքապետերի գրասենյակներում։

Այս վերջին գործողությունը մի շարք հետաքննությունների մասն է, որոնք ուղղված են այն համայնքների դեմ, որտեղ համագործակցել են CHP-ն և DEM-ը: Հոկտեմբերին ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվել էր Էսենյուրթի քուրդ քաղաքապետ Ահմեթ Օզերը, որը CHP-ի անդամ է։ Հունվարին նույն կերպ կալանավորվել է Բեշիքթաշի շրջանի քաղաքապետը։

Բացի այդ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ, որը նույնպես CHP անդամ է, առանձին հետաքննություն է ընթանում։ Ի պատասխան այս ճնշումների՝ Իմամօղլուն սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ դրանք նպատակ ունեն խաթարել CHP-ի ընտրական հաջողությունը։

«Չեն կարող ընդունել, որ մեր կուսակցությունը 1 միլիոն ձայնի տարբերությամբ հաղթեց մեր մրցակիցներին։ Այդ մարդկանց, որոնք մինչ ընտրությունները սովորական աշխատանք էին կատարում, հիմա հանկարծ պիտակավորվում են որպես «ահաբեկիչներ»»,- նշել է նա։

Իմամօղլուն նաև Թուրքիայի շարունակական տնտեսական դժվարությունները վերագրել է իշխող կուսակցությանը և կոչ արել արտահերթ ընտրություններ անցկացնել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի