Իրանի հոգևոր առաջնորդը մերժել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները

Լուրեր

20.02.2026 | 15:41
Շրջանցում ենք փոսերը, մեր մեքենաները վնասներ չեն կրել. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:30
Իրանում առնվազն 26 ցուցարար մահապատժի է դատապարտվել. Iran Human Rights
20.02.2026 | 15:21
Նեյմարը չի բացառել, որ կավարտի կարիերան այս տարի
20.02.2026 | 15:10
Ձյունը չմաքրեի՞նք. փոխքաղաքապետը` փոսերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:00
Մակրոնը մայիսին Հայաստան կգա // Երևանում սպանված չեչենուհուն ՀՀ-ում կհուղարկավորեն․ ԼՈՒՐԵՐ
20.02.2026 | 14:52
Պատասխանատվությամբ հայտարարում եմ`խախտումները չնկատելու միտում չունենք. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 14:45
Վարդանանց փողոցում առանց բիտումի ասֆալտ են արել, կքանդվի, նորից կարվի. Փամբուխչյան
20.02.2026 | 14:39
Լավրովն Արաղչիի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 14:30
Ադելիա Պետրոսյան․ Այսպիսի ելույթից հետո բարդ կլինի վերադառնալ Ռուսաստան
20.02.2026 | 14:14
Պուտինը ՌԴ ԱԳ փոխնախարարին Թուրքիայում դեսպան է նշանակել
20.02.2026 | 13:53
Մեղրի համայնքին է վերադարձվել շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. Դատախազություն
20.02.2026 | 13:44
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.21%-ով և կազմել 4975.90 դոլար
20.02.2026 | 13:40
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ
20.02.2026 | 13:35
Թուրքիայում DW-ի լրագրողը ձերբակալվել է Էրդողանին վիրավորվելու համար
20.02.2026 | 13:34
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանի գերագույն  հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին մերժել է ուղղակի բանակցություններ վարելու ԱՄՆ-ի կոչերը՝ դրանք համարելով անխոհեմ և ապարդյուն երկրի խնդիրները լուծելու համար, գրում է իրանական Mehr գործակալությունը։

Խամենեին ուրբաթ ընդունել է Իրանի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի մի խումբ հրամանատարների։ Հանդիպման սկզբում նա հայտարարել է, որ մերժում է Վաշինգտոնի հետ բանակցությունները, քանի որ դրանք չեն բխում Իրանի ժողովրդի շահերից։

«ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն ազդի երկրի խնդիրների լուծման վրա: Մենք դա պետք է ճիշտ հասկանանք: Չպետք է մտածենք, որ եթե այդ կառավարության հետ նստենք բանակցությունների սեղանի շուրջ, այս կամ այն ​​խնդիրը կլուծվի: Ո՛չ, Ամերիկայի հետ բանակցությունները ոչ մի խնդիր չեն լուծի։ Իրանը մի քանի տարի առաջ բանակցել է ԱՄՆ-ի հետ, և գործարքը ձեռք էր բերվել, սակայն ամերիկացիները պատռեցին այն։ Մենք շատ զիջումների ենք գնացել, սակայն ամերիկացիները չկարողացան անել գործարքի իրենց մասը»,- ասել է Խամենեին։

Նա կրկին շեշտել է, որ խնդիրների լուծումը երկրի ներսում է՝ ասելով, որ ներքին ռեսուրսների վրա հույս դնելով միայն հնարավոր է լուծել խնդիրները։

Խամենեին, միաժամանակ, զգուշացնել է Վաշինգտոնին՝ «եթե ԱՄՆ-ը խախտի Իրանի ժողովրդի անվտանգությունը, չեն վարանի պատասխան միջոցներ ձեռնարկել»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի