Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան համատեղ էներգետիկ ձեռնարկություն են հիմնել

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

Բուխարեստում հաջողությամբ ավարտվել է Green Energy Corridor Power Company-GECO POWER COMPANY համատեղ ձեռնարկության գրանցման գործընթացը՝ Վրաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի և Հունգարիայի հաղորդման համակարգի օպերատորների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը, փոխանցում է վրացական «Առաջին ալիքը»։

Գերատեսչության տվյալներով՝ այս փուլում համատեղ ձեռնարկությունը Կանաչ էներգետիկ միջանցքի շրջանակում կզբաղվի գիտահետազոտական ​​և նախագծային աշխատանքներով։ Դրա ստեղծման հիմնական նպատակը Կանաչ էներգետիկ միջանցքի նախագծի իրականացումն է, որը, մասնավորապես, նախատեսում է Սև ծովով ստորջրյա բարձրավոլտ փոխանցման մալուխի կառուցում։

Ռազմավարական գործընկերության համաձայնագրի և կանաչ էներգիայի ոլորտում համագործակցության հուշագրի շրջանակում, որը 2023 թվականի հուլիսի 25-ին Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարությունները ստորագրել էին համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին, սահմանում է դրա գործունեության հիմնական սկզբունքները։

Սևծովյան մալուխի նախագիծը խոշոր ենթակառուցվածքային նախագիծ է, որն ուղղակիորեն կմիացնի Վրաստանն ու Ռումինիան, իսկ ավելի լայն առումով՝ Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի էներգետիկ համակարգերը: Նախագիծը ներառում է նաև օպտիկամանրաթելային հեռահաղորդակցության մալուխի կառուցում, որը կանցկացվի նույն միջանցքում։ Մալուխի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2030 թվականը։

GECO POWER COMPANY-ի հիմնադիրներն են՝ Ադրբեջանից «Ազերէներջի» ԲԲԸ-ն, Վրաստանից «Վրաստանի պետական ​​էլեկտրաէներգետիկ համակարգ» ընկերությունը, Հունգարիայից MVM ​​Energy Private Limited և Ռումինիայից National Power Grid Company Transelectrica S.A. ընկերությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի