ՌԴ-ն և Իրանը մինչև մարտ կստորագրեն Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման մասին համաձայնագիրը

Լուրեր

22.06.2026 | 11:39
Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է հայ-իրանական փոստային համագործակցության ընդլայնման հարցեր
22.06.2026 | 11:28
ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.06.2026 | 11:19
Նուրբ և վերջին զգուշացումը բոլորին. Ավինյանը` կառուցապատողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:06
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 10:55
Ռուսական զորքերը Սև ծովում հարձակվել են թուրքական բեռնատար նավի վրա․ Եգիպտոսի քաղաքացի է զոհվել
22.06.2026 | 10:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 22-ի դրությամբ
22.06.2026 | 10:36
Միջնորդները հայտարարում են՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլն ավարտվել է «խրախուսական առաջընթացով»
22.06.2026 | 10:30
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցում է OAS-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
22.06.2026 | 10:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
22.06.2026 | 10:12
Մարտուն Գրիգորյանի որդին ներկայացել է քննչական մարմին և կալանավորվել. նա մեկ տարի հետախուզման մեջ էր
22.06.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.06.2026 | 09:53
Արագածոտնում բախվել են Ford և ZIL մակնիշի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ, 11 տուժած
22.06.2026 | 09:42
Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք
22.06.2026 | 09:35
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 07:05
ԱԱ-2026. Եգիպտոսը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի և Իրանի տրանսպորտի նախարարները պայմանավորվել են մինչև այս տարվա մարտ համաձայնագիր ստորագրել Ռեշտ-Աստարա հատվածում «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում երկաթուղու կառուցման մասին, լրագրողներին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի տրանսպորտի նախարարը և նրա իրանցի գործընկերը վերջին երեք ամիսների ընթացքում մի քանի անգամ խորհրդակցություններ են անցկացրել այս նախագծի վերաբերյալ։ Նրանք պայմանավորվել են մինչև այս տարվա մարտ պայմանագիր կնքել այս նախագծի իրականացման վերաբերյալ, և մենք հույս ունենք, որ այս տարի մենք կկարողանանք առաջին քայլերն անել դրա իրականացման ուղղությամբ»,- ասել է իրանցի դիվանագետը։

Դեսպանը նշել է, որ «Իրանի և Ռուսաստանի փոխգործակցությունը հաջողությամբ զարգանում է բոլոր ոլորտներում», և որ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ստեղծումը մեգանախագիծ է երկկողմ համագործակցության շրջանակում։ Նրա խոսքով՝ այս նախագծի իրականացումը, ընդհանուր առմամբ, բավականին հաջող է ընթանում, և հիմա «ամենակարևոր խնդիրը Ռեշտ-Աստարա հատվածում երկաթուղու կառուցումն է»։

Ջալալին նաև հայտնել է, որ Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը կքննարկեն Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի կառուցման ընթացքը։

«Առաջիկայում մենք նախատեսում ենք եռակողմ հանդիպում անցկացնել Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, տրանսպորտի, էներգետիկայի նախարարների և մաքսային ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ»,- ասել է Իրանի դեսպանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի