Ադրբեջանը ՌԴ-ին սահմանակից շրջաններում օպերատիվ-որոնողական և կանխարգելիչ գործողություններ է իրականացնում

Լուրեր

10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Բոլորը

Ռուսաստանին սահմանակից Ադրբեջանի շրջաններում իրականացվում են համապարփակ օպերատիվ-որոնողական և կանխարգելիչ միջոցառումներ՝ «Սահման-վահան» անվանումով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գործողություններն իրականացվում են Ադրբեջանի և ՌԴ-ի ներքին գործերի նախարարների միջև ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածության համաձայն։

Շաբաթվա ընթացքում սպասվող գործողությունների կապակցությամբ ոստիկանության համապատասխան անցակետեր  են ստեղծվել Գուբայի, Գուսարի, Խաչմազի, Բալաքենի, Զագաթալայի, Գախի, Շեքիի, Օգուզի և Գաբալայի շրջաններում։

Գործողությունների հիմնական նպատակն է իրականացնել սահմանային համագործակցության հարցերի շուրջ ընդունված որոշումները, բացահայտել և չեզոքացնել անդրազգային կազմակերպված հանցավոր խմբերի և ահաբեկչական կազմակերպությունների անդամներին, իրականացնել համալիր կազմակերպչական միջոցառումներ զենքի, պայթուցիկ նյութերի և սարքերի, թմրամիջոցների տեղափոխմանն ուղղված ֆինանսական և նյութական ռեսուրսների ստացման ուղիները բացահայտելու համար։

Հաղորդվում է, որ գործողությունները կանցկացվեն փետրվարի 3-10-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի