JPMorgan-ն արգելափակել է ՌԴ-ից 2 մլրդ դոլարը, որը նախատեսված էր Թուրքիայում ատոմակայանի կառուցման համար. WSJ

Լուրեր

30.04.2026 | 13:18
Իսրայելը մի քանի նավ է կալանավորել Գազայի օգնության նավատորմից
30.04.2026 | 13:09
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.04.2026 | 12:58
CENTCOM-ի հրամանատարը Թրամփին կտեղեկացնի Իրանի դեմ նոր ռազմական տարբերակների մասին. Axios
30.04.2026 | 12:50
Ռոնալդուն՝ սաուդյան լիգայի մասին․ «Ես շատ վատ բաներ եմ տեսնում, սա այլևս ֆուտբոլ չէ»
30.04.2026 | 12:41
Կարս-Գյումրի երկաթուղին կամրապնդի տարածաշրջանային կապը, օգուտներ կբերի ամբողջ Հարավային Կովկասին. ԵՄ
30.04.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 12:25
Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին
30.04.2026 | 12:22
Խուլիան Ալվարեսը գերազանցել է Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում
30.04.2026 | 12:10
Ադրբեջանով հացահատիկ է գալիս ՀՀ // «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը հաստատվեց․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 12:00
ՀՀ-ում լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման. Factor TV-ն մի շարք կայքերի հետ կատարում է անկախ վերահսկողի դեր. RSF
30.04.2026 | 11:55
ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ հայ գերիների ազատ արձակման հարցում. բաց նամակ ֆոն դեր Լայենին և ԱնտոնիուԿոշտային
30.04.2026 | 11:50
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել, անցանք գործի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:46
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում նահանջել է, սակայն մնում է տարածաշրջանում առաջատարը. հրապարակվել է RSF-ի զեկույցը
30.04.2026 | 11:41
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային. վիրավորվել է 18 մարդ
30.04.2026 | 11:33
Խաբիբ Նուրմագոմեդովը հերքել է Արման Ծառուկյանի ասածը
Բոլորը

Ամերիկյան JPMorgan բանկում Ռուսաստանից 2 միլիարդ դոլար արգելափակվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունը սառեցրել է որոշ բանկային փոխանցումներ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրների, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ այդ գումարները նախատեսված են Թուրքիայում առաջին «Աքքույու» ատոմակայանի կառուցման համար, որը  կառուցվում է «Ռոսատոմ»-ի նախագծով։

Ըստ ամերիկյան իշխանությունների՝ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են, որ «Գազպրոմբանկ»-ը շուրջ 9 միլիարդ դոլարի վարկ կտրամադրի ատոմակայանի կառուցման համար։ Նշվում է, որ հաշիվներից ստացված գումարները կարող էին ուղղվել ռուսական ընկերություններին, որոնք հաշիվներ ունեն թուրքական Ziraat բանկում։

Համաձայնագրի ստորագրման պահին ռուսական բանկը չի գտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Դրանք բանկի դեմ կիրառվել են 2024 թվականի նոյեմբերին։

2022 թվականի ամռանը «Գազպրոմբանկ»-ը, ըստ ամերիկյան կողմի, Citi-ի միջոցով 3 մլրդ դոլար է փոխանցել Ziraat-ում գտնվող ԱԷԿ-ի հաշվեհամարներին այս պայմանագրի շրջանակում։ Այնուհետև JPMorgan-ի միջոցով հաջորդ 2 մլրդ դոլարի փոխանցումը չի ստացվել, ԱՄՆ արդարադատության նախարարությունն այն սառեցրել է։

Լրատվամիջոցի տվյալներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ի սկզբանե ակնկալում էր առգրավել այդ գումարը, սակայն, ի վերջո, միայն արգելափակել է՝ Թուրքիային «չբարկացնելու» համար։ Վաշինգտոնը մտավախություն ուներ, որ գումարի առգրավումը կարող է խաթարել Անկարայի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ սկսած գերիների փոխանակումից և ահաբեկչության դեմ պայքարից մինչև Սիրիայում իրավիճակի կայունացման և Գազայի հատվածում պատերազմի ավարտի ջանքերը:

Թուրքիայի էներգետիկայի նախարարությունից հրաժարվել են WSJ-ին մեկնաբանություն տալ։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչն էլ ասել է, որ կառավարությունը կշարունակի «վերանայել պատժամիջոցների ռեժիմները և միջոցներ ձեռնարկել նրանց դեմ, որոնք փորձում են շրջանցել դրանք»:

«Ռոսատոմ»-ի ներկայացուցիչը լրատվամիջոցին պարզաբանել է, որ թուրքական ատոմակայանի կառուցման համար հատկացված բոլոր միջոցներն օգտագործվել են նախագծի ֆինանսավորման և կապալառուներին վճարելու, ինչպես նաև Թուրքիայում այլ սոցիալական և ֆինանսական պարտավորությունների համար:

«Ինչ վերաբերում է երրորդ անձանց ազդեցության տակ անարդարացիորեն պահվող միջոցներին, ապա մենք ակնկալում ենք, որ խնդիրը կլուծվի»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի