Բաքուն հայտարարել է ահաբեկչական խմբավորման բացահայտման մասին․ խմբի 8 անդամ ոչնչացվել է, 6-ը՝ կալանավորվել

Լուրեր

10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Բոլորը

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության և Ներքին գործերի նախարարության աշխատակիցները համատեղ միջոցների արդյունքում ահաբեկչական սադրիչ գործողություններ են բացահայտել՝ ճնշելու երկրի տարածքում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված ծայրահեղ կրոնական խմբավորումների անդամների անօրինական գործողությունները։ Այս մասին ասվում է Ադրբեջանի Պետ​​անվտանգության ծառայության հայտարարության մեջ։

Նշվում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Անտառային եղբայրներ» ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակցելու համար դատապարտված Գադիր Հաջիևը հանցավոր հարաբերությունների մեջ է մտել Գուսարի շրջանի բնակիչներ Քամրան Քերիմխանովի, Ումուդ Գյուլալիևի, Վալերիկ Ադիլովի, Ռիադ Սաֆարալիևի, Ռովշան Լաչինովի, Նազիմ Զաքիևի և մյուսների հետ՝ ահաբեկչական հարձակումներ ծրագրելով Գուսարսկի շրջանում։ Այդ նպատակով ստեղծվել են ստորգետյնա թաքստոցներ Խիլ, Ջիբիր և Յասաբ գյուղերի անտառային տարածքում, ապահովվել է զինամթերքի, պայթուցիկների, տեխնիկական սարքավորումների և այլ միջոցների մատակարարում։

Խմբի անդամ Ալիփաշա Քամիլովը զինված դիմադրություն է ցույց տվել Գուսար քաղաքում հատուկ նշանակության ջոկատի սպաներին՝ թաքստոցից նետելով ձեռքի նռնակ, ինչի հետևանքով վիրավորվել է հատուկ նշանակության ջոկատի զինծառայողներից մեկը։ Քամիլովը ոչնչացվել է։

Ջիբիր գյուղի մերձակայքում գտնվող անտառապատ տարածքում իրականացված օպերատիվ-որոնողական և քննչական գործողությունների արդյունքում էլ հայտնաբերվել են գաղտնի ապաստարաններ և պահեստարաններ։ Անօրինական զինված խմբի անդամներ Գադիր Հաջիևը, Ռիադ Սաֆարալիևը, Վալերիկ Ադիլովը և Ումուդ Գյուլալիևը, որոնք զինված դիմադրություն ցույց տվել, ոչնչացվել են։

Խիլ գյուղում էլ հայտնաբերվել և դիմադրության ընթացքում ոչնչացվել են Նազիմ Զաքիևը, Քամրան Քերիմխանովն ու Ռովշան Լաչինովը։

Ըստ հաղորդագրության՝ հիմքեր կան նաև ենթադրելու, որ Գուսարի շրջանի բնակիչներ Շարաֆադդին Մահմուդովը, Էթիբար Ահմեդովը և այլք մասնակցել են զինված խմբի գործունեությանը, այդ թվում՝ այդ զինված խմբին պայթուցիկներ ու սարքավորումներ մատակարարել։

Նշված խմբի անդամներին՝ Էթիբար Ահմեդովին, Ռագիմ Միրզաբեկովին, Դավիթ Ռաշիդովին, Շարաֆեդին Մահմուդովին, Աբու Գյուլ Բաբաևին և Էլչին Ալիրզաևին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 28.214.2.1, 28.214.2.3, 28.214.2.6 հոդվածներով։ Նրանք կալանավորվել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի