Հիմնը զոհվելու տեսարանով է ավարտվում, և ծափ ենք տալիս․ դա դիսկոմֆորտ է առաջացնում․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
Բոլորը

«Խնդիրը իմ մեջ է, բայց ոչ միայն անձամբ իմ։ Այո՛, խնդիրը մեր մեջ է և մեր աշխարհընկալման։ Խնդիրը նաև Ձեր մեջ է։ Իմ մեջի խնդիրը արտահայտված է նաև բոլորի մեջ, որովհետև ես օդից չեմ ընկել»,- այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ են անընդհատ վերացական բաների մեջ փնտրում խնդիրը, այլ ոչ իրենց։

Անդրադառնալով «Իրական Հայաստան – Պատմական Հայաստան» դիսկուրսին՝ կառավարության ղեկավարն ընդգծեց, որ «Իրական Հայաստանը» մեր մտածողության մեջ որպես բազիս, որպես «մեր գործողությունների ալֆա և օմեգա երբեք չի եղել»։

«Այդ պրոբլեմի հետ ենք առնչվում, այդ բոլորիս պրոբլեմը կուտակվում է իմ մեջ և, հետևաբար, այդ պրոբլեմը, որ իմ մեջ է, բոլորինս է։ Որպես դրա թիվ մեկ մեկ պատասխանատվություն կրող անձ ասել եմ՝ ինչ պետք է անենք այդ խնդրի հետ և հանգել եմ այն եզրակացության, որ մենք պետք է որդեգրենք պատմական և իրական Հայաստանի ընտրանքի մեջ պետք է որդեգրենք «Իրական Հայաստանը», որպես Հայաստանի պետական ռազմավարություն՝ այսօր, վաղը և ընդմիշտ։ Դա է միակ տարբերակը»,- շեշտեց վարչապետը։

Ինչ վերաբերում է տարբեր սոցհարցումների տվյալներին, թե իշխանության վարկանիշը նվազում է, Փաշինյանը հետևյալ կերպ արձագանքեց․ «Քաղաքականությունն այնպիսի բան է, որ վարկանիշը նվազում է, աճում է, երբեմն նվազում է ու էլ չի աճում, երբեմն էլ աճում է, էլ երբեք չի նվազում»։

Ասուլիսի ժամանակ հարց հնչեց նաև ՀՀ օրենքի փոփոխության մասին, որի վերաբերյալ էլ կառավարության ղեկավարը պատասխանեց, որ հիմնը զոհվելու տեսարանով էր ավարտվում, և չգիտես ծափ տաս, թե՝ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։