ԵՄ-ն մտադիր չէ բաժանարար գծեր ստեղծել, «գաղտնի օրակարգ» տանել․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Ես լսել եմ հուսադրող հայտարարություններ տարածաշրջանում խաղաղության և կայունության, մասնավորապես՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու մասին, ինչը հակադրվում է հանրային վայրերում հնչող ելույթների ագրեսիվ տոնին»,- այս մասին ադրբեջանական Report գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի ու Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ անդրադառնալով հունվարի 7-ից 11-ը Բաքու ու Երևան կատարած իր առաջին պաշտոնական այցերի մասին, որոնց ընթացքում հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Այս համատեքստում ես կարևորել եմ հանգիստ և դրական միջավայրի ապահովումը, որը նպաստում է չլուծված հարցերի շուրջ համաձայնությունների ձեռքբերմանը։ Ընդգծել եմ շուտափույթ համաձայնության հասնելու կարևորությունը թե՛ խաղաղության պայմանագրի, թե՛ հաղորդակցության և հումանիտար հարցերի շուրջ։ Կարծում եմ, որ կարգավորման առաջին կարևոր փուլն արդեն արդյունքներ է տալիս։ Ադրբեջանի և Հայաստանի միջև քննարկումների համար կա կառուցվածքային և լավ կազմակերպված շրջանակ»,-ասել է ԵՄ պաշտոնյան՝ նշելով, որ հիմա եկել է ժամանակը մեկընդմիշտ շրջելու հակամարտության էջը, գտնելու բոլոր չլուծված հարցերի փոխադարձ ընդունելի լուծումներ և քաղաքական կամք դրսևորելու, որը տարածաշրջանի բնակչության համար կապահովի խաղաղություն և ավելի բարեկեցիկ կյանք։

Նա նաև անդրադարձել է հարցին, թե Երևանի ու Բաքվի միջև երկկողմ բանակցությունների պայմաններում, որն է ԵՄ դերակատումը։

«Մենք Բաքվի և Երևանի հետ քննարկել ենք, թե ինչպես ԵՄ-ն կարող է ավելի արդյունավետ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ավելի լայն տարածաշրջանային համագործակցությանը։ Այս փուլում մենք առանձնացրել ենք մի քանի ոլորտներ, որտեղ ԵՄ-ն պատրաստ է ավելին անել։ Բաքվում և Երևանում պայմանավորվել ենք, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցություններին՝ կենտրոնանալով հարաբերությունների կոնկրետ ասպեկտների և հումանիտար հարցերի վրա, մասնավորապես ականազերծման և անհայտ կորածների խնդրի լուծմանը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունների խթանմանը»,- ասել է Գրոնոն՝ արձագանքելով նաև ադրբեջանական լրատվամիջոցի՝ ԵՄ-ի գործունեությանն ուղղված քննադատությունների մասին հարցին։

«Իմ հիմնական նպատակը կողմերի հետ թափանցիկ, անկեղծ և շարունակական երկխոսության միջոցով վերացնել հնարավոր թյուրիմացությունները։ Ինչպես գիտեք, իմ գրասենյակը ամենօրյա կապի մեջ է երկու երկրների տարբեր դերակատարների հետ։ Մենք կապերի զգալի ցանց ունենք պետական ​​պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության, տեղական փորձագետների և այնտեղ աշխատող միջազգային կառույցների միջև: Սա մեզ թույլ է տալիս տեղյակ մնալ տեղում տիրող իրավիճակին և առկա տարբեր միտումներին»,-նշել է ԵՄ ներկայացուցիչը՝ հավելելով, որ Բաքու իր այցի ընթացքում  մանրամասն քննարկել են, թե ինչպես կարելի է վերակազմավորել և վերականգնել ԵՄ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական երկխոսությունը ամենաբարձր և այլ մակարդակներում և այդ ֆոնին լսած առաջարկները փոխանցել է Բրյուսելին։  Ըստ նրա՝ ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերությունները, իհարկե, չեն սահմանափակվում էներգետիկ և անվտանգության հարցերով։ Պաշտոնյան ասել է, որ Բաքու կատարած իր վերջին այցի ժամանակ ուշադիր լսել է զրուցակիցների դիրքորոշումները, նրանց գնահատականը  համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև որոշ դժգոհություններ և այդ բոլոր ուղերձները փոխանցել է Բրյուսելում ԵՄ նոր ղեկավարությանը։

Գրոնոն ընդգծել նաև է, որ Հայաստանի հետ երկկողմ օրակարգը, հարաբերությունները ևս լայն են, ինչը նշանակում է, որ այն չի սահմանափակվում ընթացիկ բարեփոխումներին, ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին ուղղված աջակցությամբ։

«Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ ԵՄ-ն մտադիր չէ նոր բաժանարար գծեր ստեղծել տարածաշրջանում, ներգրավվել զրոյական գումարով խաղի մեջ կամ առաջ մղել «գաղտնի օրակարգ», ինչպես հաճախ եմ կարդացել այստեղ-այնտեղ։ Ընդհակառակը, մենք այստեղ ենք Բաքվի և Երևանի խնդրանքով և մեր երկու գործընկեր երկրներին օգնելու ցանկությամբ՝ շարժվել դեպի կայուն, ապահով և բարգավաճ ապագա։ ԵՄ-ն հավատարիմ է այս ռազմավարական տարածաշրջանին, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հետ հավասար գործընկերությանը»,-հայտարարել է Մագդալենա  Գրոնոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի