Բաքուն արձագանքել է Ֆրանսիական տարածքներում Ադրբեջանի միջամտության մասին Ֆրանսիայի ԱԳ նախարարի պնդմանը

Լուրեր

22.06.2026 | 11:39
Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է հայ-իրանական փոստային համագործակցության ընդլայնման հարցեր
22.06.2026 | 11:28
ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.06.2026 | 11:19
Նուրբ և վերջին զգուշացումը բոլորին. Ավինյանը` կառուցապատողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:06
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 10:55
Ռուսական զորքերը Սև ծովում հարձակվել են թուրքական բեռնատար նավի վրա․ Եգիպտոսի քաղաքացի է զոհվել
22.06.2026 | 10:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 22-ի դրությամբ
22.06.2026 | 10:36
Միջնորդները հայտարարում են՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլն ավարտվել է «խրախուսական առաջընթացով»
22.06.2026 | 10:30
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցում է OAS-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
22.06.2026 | 10:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
22.06.2026 | 10:12
Մարտուն Գրիգորյանի որդին ներկայացել է քննչական մարմին և կալանավորվել. նա մեկ տարի հետախուզման մեջ էր
22.06.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.06.2026 | 09:53
Արագածոտնում բախվել են Ford և ZIL մակնիշի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ, 11 տուժած
22.06.2026 | 09:42
Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք
22.06.2026 | 09:35
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 07:05
ԱԱ-2026. Եգիպտոսը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոյի հայտարարություններին։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Բարրոյի հայտարարությունները Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում Բաքվի միջամտությունների վերաբերյալ։

«Մենք ափսոսում ենք, որ 2025 թվականի հունվարի 29-ին Սենատում քննարկումների ժամանակ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարրոն հերթական անգամ փորձել է անհիմն մեղադրանքներ հնչեցրել Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում Ադրբեջանի ենթադրյալ միջամտության մասին։ Հենց Ֆրանսիան, մշտապես միջամտելով տարածաշրջանային խնդիրներին, փորձում է խաթարել Ադրբեջանի կողմից իրականացվող խաղաղության ու կայունության վերականգնման գործընթացը»,- ասել է Հաջիզադեն՝ նշելով, թե, իբր, Ադրբեջանի իշխանությունների կողմից ստեղծված ու հակաֆրանսիական միջոցառումներ անցկացնող Բաքվի նախաձեռնող խումբը, որպես հասարակական կազմակերպություն, ձգտում է «հանրությանը փոխանցել Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականությունը և նրա խնդիրները անդրծովյան տարածքներում»։

«Ադրբեջանի դեմ իրականացվող շանտաժը Նոր Կալեդոնիայի բնիկ բնակչության նկատմամբ ռեպրեսիվ քաղաքականությանը վերջ դնելու փոխարեն ցույց է տալիս, թե որքան անարդյունավետ է Ֆրանսիայի արտաքին քաղաքական ռազմավարությունը։ Ավելին, Ֆրանսիայի կողմից անիմաստ է չարաշահել իր դերն ու ռեսուրսները տարբեր միջազգային կազմակերպություններում՝ ճնշում գործադրելու ՀԿ-ների վրա, որոնք ձգտում են քարոզչություն իրականացնել նեոգաղութային քաղաքականության դեմ, դա չի ստացվի։ Մենք կտրականապես մերժում և դատապարտում ենք Ֆրանսիայի արտգործնախարարի հակաադրբեջանական հայտարարությունները»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հավելենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը Սենատում հայտարարել էր, որ «Բաքվի նախաձեռնող խումբը», որը կապված է Ադրբեջանի իշխանությունների հետ, տարբեր միջոցներով գործողություններ է իրականացնում ուղղված անդրծովյան տարածքների, ինչպես նաև Կորսիկայի և, մասնավորապես, Նոր Կալեդոնիայի նկատմամբ։

«Այս խումբը հստակ ցույց է տվել իր մտադրությունը՝ միջամտելու մեր հանրային բանավեճին և վնասելու ազգի հիմնարար շահերին, մասնավորապես՝ մեր տարածքային ամբողջականությանը և հանրային անվտանգությանը։ Ուստի մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա, և նոյեմբերի 19-ին ես կանչեցի Փարիզում Ադրբեջանի դեսպանին՝ արտահայտելու մեր բացարձակ դատապարտումը այդ գործողությունների վերաբերյալ և պահանջելու նրա իշխանություններից դադարեցնել դրանք»,-ասել էր Բարրոն։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի