Հանդիպում «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերների հետ

Լուրեր

16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մշակման և իրականացման շուրջ համագործակից միջազգային կառույցների գործընկերների հետ, որոնք հունվարի 29-31-ն աշխատանքային այցով ժամանել են Հայաստան․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Ողջունելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերներին՝ նախարարը կարևորել է ՀՀ կառավարության ամենաառաջնային ծրագրերից մեկի՝ «Ակադեմիական քաղաքի» իրականացման հաջորդ փուլում միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը:

«Սա իսկապես խոշոր նախագիծ է՝ տարբեր բաղադրիչներով, որը կպահանջի բոլոր կողմերի ներգրավվածությունը՝ նախանշված նպատակներին լիակատար հասնելու համար։ Վստահ եմ, որ բոլորիս պատրաստակամությունը, ձեր փորձագիտական աջակցությունը և շահագրգիռ կողմերի՝ հայաստանյան համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների, դասախոսների և ուսանողների ակտիվ ներգրավվածությունը կնպաստեն նախագծի հաջող իրականացմանը»,- ասել է նախարարը։

Նախագծի իրականացումը խթանելու առումով նախարարն անդրադարձ է կատարել նաև ակադեմիական քաղաքի իրականացման հետ կապված առանցքային գործընթացներին, որոնցից մեկը ներդրումային պլանի մշակումն է, մյուսը` օրենսդրության բարելավումը, որոնց իրագործման համար ևս միջազգային գործընկերների հետ համագործակցությունը կարևոր է:

ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանի նշմամբ՝ այժմ ընթացքի մեջ է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակի մշակման փուլը, որից հետո պաշտոնապես կհաստատվի գլխավոր հատակագիծը, իսկ այնուհետև կմեկնարկեն ֆիզիկական ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները: «Մենք արդեն ունենք բոլոր պայմանագրերը գործընկերների հետ»,- ասել է Սարգիս Հայոցյանը:

Հանդիպմանը մասնակցել են ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը 2024 թ․-ին մշակած և ներկայում քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման համար պատասխանատու գերմանական GMP International GmbH Architects and Engineers ճարտարապետաինժեներական ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և նորարարությունների կառավարման մոդելի մշակման համար պատասխանատու «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության ծրագրերի համակարգող Ջորջետա Աուկտուրը, քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման համար պատասխանատու գերմանական RSUP (Rabe Strategic Urban Planning) ընկերության տնօրեն Յոհան Ռաբենը, տրանսպորտային շարժունակության նախագծի մշակման համար պատասխանատու իտալական «Սիստեմատիկա» ընկերության տնօրեն Դիեգո Դեպոնտեն։

Ամբողջ գործընթացը համակարգելու է GMP ընկերությունը, իտալական «Սիստեմատիկա» ընկերությունը մշակելու է ակադեմիական քաղաքի ներքին շարժունության մոդելը և կապակցվածությունը հանրապետության տրանսպորտային ցանցի հետ: Մյունխենի տեխնիկական համալսարանի գործընկերները մշակում են բովանդակային գործընթացը՝ բուհերի խոշորացման քաղաքականության համատեքստում: Մյուս գործընկերները մշակելու են քաղաքի հայեցակարգը, այն է՝ թե ինչպես է գործելու ներքին տնտեսական և կենցաղային համակարգը:

GMP ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլի գնահատմամբ՝ այժմ ընթանում է գաղափարից գործնական աշխատանքի անցնելու փուլը, և ընդհանուր տեսլականը ճիշտ ուղու վրա է. «Այս փուլում ինժեներներ են աշխատելու նախագծի շուրջ, և այն դառնալու է իրականություն՝ գաղափարից դեպի իրագործում ճանապարհը դնելով ամուր հիմքերի վրա: Այսպիսով, առաջին փուլում պետք էր հասկանալ, թե ինչ է ակադեմիական քաղաքը, իսկ այս փուլն այն մասին է, թե մեր պատկերացրած ակադեմիական քաղաքը ինչպես պետք է իրականացնել»:

«Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության ծրագրերի համակարգող Ջորջետա Աուկտուրի խոսքով՝ իրենց մասնաբաժինը «Ակադեմիական քաղաք» ծրագրում համալսարանների միավորման, խոշորացման գործընթացին աջակցելն է: Առանձին զբաղվելու են նաև տեխնոլոգիական կլաստերի մշակմամբ, օգնելու են ուժեղացնել կրթության և գիտության կապը, որից, ըստ Ջորջետա Աուկտուրի, ավելի շահելու են տնտեսությունն ու արդյունաբերությունը, կրթությունն ու գիտությունը: «Եվրոպական փորձը ևս ցույց է տալիս, որ միավորումները, խոշորացումները և ռեսուրսների մեկտեղումը կառավարման ավելի արդյունավետ մոդել է՝ ամրապնդելու կրթության և արդյունաբերության կապը»,- հավելել է նա:

Տրանսպորտային շարժունակության նախագծի մշակման համար պատասխանատու իտալական «Սիստեմատիկա» ընկերության տնօրեն Դիեգո Դեպոնտեն ասել է, որ ուսումնասիրելու են ակադեմիական քաղաք տանող բոլոր ուղղությունները, թե՛ արտաքին, թե՛ ներքին տեղաշարժը և մշակելու են ռազմավարություն՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Այս համատեքստում նա նշել է, որ առանցքային դեր է ունենալու երկաթգծի շահագործման հնարավորությունը, քանի որ մեքենաների ծանրաբեռնված շարժը պետք է թեթևացնել՝ դեպի ակադեմիական քաղաք հանրային տրանսպորտի տեղաշարժը հնարավորինս ապահովելու նպատակով:

RSUP ընկերության տնօրեն Յոհան Ռաբենն էլ հավելել է, որ ծրագրի հաջող իրականացման համար առանցքային է տարբեր պետական գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ ներգրավվածությունը։