Մարդիկ կաղամբ ու գազար են գողանում, որ երեխաներին կերակրեն. առևտրական․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
Բոլորը

Կառավարության շենքի առջև կրկին բողոքի ակցիայի էին դուրս եկել առևտրականները։ Նրանք պահանջում են չեղարկել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, համաձայն որի, առևտրականները պարտավոր են ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել համապատասխան մարմիններ: Առևտրականները պետք է ամբողջությամբ գույքագրեն իրենց ապրանքները, որպեսզի չտուգանվեն:
«Սա թվով 3-րդ միտինգն է, 4-րդը լինելու է ամսի 5-ին՝ արդեն մեծ մասշտաբով, ընկե՛ր վարչապետ, դու պատրա՞ստ ես, էս 100 դրամների հարցը լուծենք, բոլոր շուկաները փակվելու են ու գան մեծ միտինգ անեն, ուղղակի հետաքրքիր է՝ ինչ է ուզում ինքը մեզանից»,-ասաց բողոքի դուրս եկած առևտրականներից մեկը։

«Մեզ ինչի համար են գույքագրում, կոռուպցիա չունենք, թող ստվերը կառավարության մեջ գտեն։ Միայն 25 մլրդ անցած տարվա մեջ գոլորշիացել է, չկա, իրենց շքեղության համար են օգտագործել։ Մենք էտ բյուջեն լցնում ենք, որ երկիրը պահենք, ո’չ թե իրենց ճոխություների համար, թո’ղ կոռուպցիան իրենց մեջ ման գան»,-ասաց մեկ այլ անհատ առևտրական։

Նա նշեց, թե դրսից մարդ են բերում՝ արտոնություն են տալիս, ասում՝ ներդրում են անում. «Բա մենք չե՞նք ներդրել, մեր գումարով ամեն ինչ վճարում ենք, 4 անգամ մի ապրանքի համար վճարում ենք։ Մաքսայինը վճարում ենք, հարկայինը վճարում ենք, կենսաթոշակայինը վճարում ենք, գույքահարկը տալիս ենք, բյուջեն լցնում ենք, իսկ իրենք ի՞նչ են տալիս, շքեղ ավտոներով ման են գալիս»,-ասաց նա։
Ըստ ակցիայի մասնակցի, եթե իրենք էլ թանկացնեն ապրանքը, ժողովուրդն ի վիճակի չի լինի գնել։

«Էնքան են անելու, որ ժողովուրդը թողնի գնա, չենք գնալու»,-ասաց անհատ ձեռներեց Կարիներ Գևորգյանը։

Նա պնդում է, որ գույքագրելով՝ պետությունն իր եկամտից 10 տոկոս «փայ է ուզում»։ «Օրենքն ի սկզբանե անօրինականություն է, եթե ես, օրինակ, ներմուծել եմ ապրանքը, և մաքսազերծումով կազմել է 20 մլն դրամ, որում դեռ հաշվարկված չէ տրանսպորտի ծախսը, օտար երկրում հյուրանոցի ծախսը, տեղի հարկ եմ տալիս։ Ինքը նախ իմ 20 մլն-ից փայ է մտնում 1,5 տոկոս, ու երբ արդեն պետք է անցնեմ իմ եկամուտներին, այսինքն՝ վաճառեցի, դարձավ 25 մլն, ինքը նաև այդ 5 միլիոնից 10 տոկոս փայ է մտնում, բայց ես դեռ տեղի վարձ պետք է վճարեմ, հարկայինի գումարները։ Չենք ասում՝ հարկ չվճարենք, ասում ենք՝ հասանելի դարձրու»,-ասաց նա։