Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը պայմանավորվել են աջակցել միմյանց՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը խաթարող քայլերի դեմ

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

Անկարայում Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտաքին գործերի, էկոնոմիկայի, առևտրի և տրանսպորտի նախարարների 2-րդ հանդիպման արդյունքներով ամփոփիչ հռչակագիր է ստորագրվել։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ներկայացրել է փաստաթղթի մասնամասները։

Ըստ տեղեկատվության՝ հռչակագիրը ներառում է գործողությունների համապարփակ ծրագիր, որն ուղղված է տրանսպորտի և տարածաշրջանային հաղորդակցության ոլորտում համագործակցության ամրապնդմանը։

Փաստաթղթի համաձայն՝ երկրները, մասնավորապես, հաստատում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համագործակցության ընդլայնման իրենց հանձնառությունը; պարտավորվում են աջակցել միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձերի դեմ համատեղ գործողություններին; պարտավորում են լիովին բացել ներուժը առանցքային ոլորտներում, ներառյալ՝ տնտեսությունը, առևտուրը, ներդրումները, լոգիստիկան, ենթակառուցվածքները, թվայնացումը, շրջակա միջավայրը և կլիմայի փոփոխությունը; կոչ են անում բարձրացնել Միջին միջանցքի արդյունավետությունն ու մրցունակությունը; աջակցում են Ադրբեջանի ջանքերին՝ վերականգնելու և ականազերծելու «օկուպացիայից ազատագրված Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը»; ողջունում են Ադրբեջանի նախագահությունը COP29-ում և Ասիայում փոխգործակցության ու վստահության ամրապնդման միջոցառումների կոնֆերանսում; ընդգծում են Աֆղանստանի անվտանգության և զարգացման հարցում Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում միասնական մոտեցման կարևորությունը; ողջունում են Գազայում հրադադարը և դրա խստիվ  իրականացման կոչ են անում; աջակցում են իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը երկու պետությունների ձևաչափով լուծելուն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի