Էներգետիկ ճգնաժամը մեծացրել է Կենտրոնական Ասիայի և Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը․ Թուրքիայի ԱԳ նախարար

Լուրեր

10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում անցկացվող Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան ձևաչափով արտաքին գործերի, առևտրի, էկոնոմիկայի և տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպման բացմանն ունեցած ելությում ասել է, որ նման հանդիպումները հարմար հարթակ են այն նախագծերին անդրադառնալու համար, որոնք կզարգացնեն հին Թուրքեստանի, Կովկասի և Անատոլիայի տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ կապերը, և որ ռազմավարական համագործակցության մեխանիզմները, որոնք նպաստում են ընդհանուր աշխարհագրության զարգացմանն ու բարգավաճմանը, ավելի քան երբևէ անհրաժեշտ են։

Անադոլուի փոխանցմամբ՝ Ֆիդանը նաև նշել է, որ միջազգային համակարգն ի վիճակի չէ ստեղծել խաղաղություն, կայունություն և արդարություն աշխարհի մեծ մասի համար, գլոբալ լարվածությունն աճում է, իսկ բազմակողմանիությունն ու համամարդկային արժեքները քայքայվում են։

«Մենք խաղաղություն, բարգավաճում և կայունություն ենք ապահովում մեր տարածաշրջանի և նրա սահմաններից դուրս»,-հայտարարել է թուրք պաշտոնյան։

Նա նշել է, որ մատակարարման շղթայի խափանումներն ու հակամարտությունները, որոնք բռնկվել են տարածաշրջանում համաշխարհային համավարակից հետո, սասանել են համաշխարհային համակարգի հիմնարար հիմքերը։

«Այս բոլոր փորձությունները ցույց են տվել, որ Կենտրոնական Ասիան, Կասպից ծովը, Կովկասը և Թուրքիան, այսինքն՝ Միջին միջանցքը, Ասիայի և Եվրոպայի միջև առևտրի ամենահուսալի և տնտեսական ճանապարհն են»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ պատժամիջոցների և հակապատժամիջոցների հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը մեծացրել է Կենտրոնական Ասիայի և Կովկասի աշխարհառազմավարական նշանակությունը և Թուրքիային ավելի է առանձնացրել որպես էներգետիկ կենտրոն։

Անդրադառնալով Սիրիային՝ Ֆիդանն ասել է, որ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները նոր հնարավորությունների պատուհան են բացել տարածաշրջանի համար։

«Մենք պետք է աջակցենք Սիրիայի վերակառուցմանը և զարգացմանը ձեռք ձեռքի տված, քանի որ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը կապահովվի Սիրիայի կայունությամբ և զարգացմամբ, և նոր հնարավորություններ կբացվեն լոգիստիկայի, տրանսպորտի, առևտրի և էներգետիկայի ոլորտներում»,- ընդգծել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի