Հայոց բանակի օրվա առթիվ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, Հայոց բանակի օրվա կապակցությամբ` հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, կատարվեց Հանրապետական մաղթանք։

Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը:
Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈՒ սպաներ, կուրսանտներ և զինծառայողներ, ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ:

Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց. «Մարդկության հանդեպ Աստծո սերն արտահայտվեց Միածին Որդու զոհաբերությամբ: Նույն զոհաբերվող սերն առկա է հայրենիքի պաշտպանի առաքելության մեջ։

Հիշենք մեր այն նահատակներին, ովքեր զինվորական երդմանը հավատարիմ, պատերազմների, մարտական գործողությունների ժամանակ դրսևորեցին բացառիկ քաջություն ու անձնազոհություն՝ իրենց նահատակությամբ փրկելով կյանքեր՝ համաձայն Տիրոջ խոսքի, թե «Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար» (Հովհ. 15:13)։

Հայրենիքի անվտանգությունն ու ամբողջականությունն ապահովելու փրկարար առաքելությունն իրականացնելու համար յուրքանչյուր հայորդու ուժ է տալիս հավատն առ Աստված, որ փոխանցվում է մեր Սուրբ Եկեղեցու միջոցով։ Քրիստոնյա զինվորի համար հայրենասիրությունն Աստծո և մերձավորի հանդեպ սիրո պատվիրանի կատարումն է»,-նշեց պատարագիչ Հայր Սուրբը։

Վերջում ամենքին շնորհավորելով բանակի օրվա առիթով՝ Մովսես վարդապետը Տիրոջ զորակցությունը մաղթեց Հայոց բանակի յուրաքանչյուր զինծառայողի՝ հանուն վաղվա հաղթանակների և ազգային նպատակների իրականացման։

Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասը և արարողությանը ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված՝ հայցելով, որ Տերը խաղաղ ու անվտանգ ծառայություն շնորհի մեր զինվորներին ու սպաներին, անսասան պահի հայրենի պետության սահմանները և իր խնամքի ներքո պահպանի համայն մեր ժողովրդին։