Բաքուն հայտնում է Քարվաճառում ադրբեջանական բանակի զինծառայողի մահվան մասին

Լուրեր

06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գրավյալ Արցախի Քարվաճառում ադրբեջանական բանակի զինծառայողի մահվան հերթական դեպքն է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Քարվաճառի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել ՊՆ N-րդ զորամասի զինծառայող, շարքային Ջամալ Նուսեյնովի՝ հրազենից կրակոցի հետևանքով մահվան մասին։

Զինվորական դատախազությունը համապատասխան ստուգումներ է անցկացրել: Հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են տարբեր փորձաքննություններ։ Քննությունը շարունակվում է։

Հավելենք, որ օրերս հաղորդվել էր Քարվաճառում ադրբեջանի բանակի մեկ այլ զինծառայողի՝ շարքային Ադիլ Բախշալիևի մահվան մասին։ Նա  ինքնասպան էր եղել՝ հրազենից կրակելով ինքն իրեն։

Բացի այդ, մի քանի օր առաջ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր զինծառայող Նուրլան Նամազովի մահվան մասին։ Ըստ տեղեկությունների՝ նա մահացել էր իր բնակության վայրում՝ արձակուրդում գտնվելու ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի