Թուրքիայում լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի գործով 11 մարդ է ձերբակալվել

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Թուրքիայում 11 մարդ է ձերբակալվել հյուսիսային Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում բռնկված հրդեհի հետաքննության շրջանակում։ Զոհերի թիվը հասել է 79-ի, գրում է Duvar-ը։

Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունջը հայտնել է, որ ձերբակալվածների թվում են նաև Բոլուի փոխքաղաքապետը, քաղաքապետարանի հրշեջ ծառայության ղեկավարը, հյուրանոցի սեփականատերը և մենեջերը։

Նախօրեին հրդեհի հետևանքով զոհվածներից մի քանիսին հուղարկավորել են։ Ըստ լրատվամիջոցների՝ զոհերից 20-ը երեխաներ են։ Հրդեհը խուճապի մատնված հյուրանոցի հյուրերին ստիպել է կեսգիշերին ցած նետվել իրենց պատուհաններից։

Իշխանությունները հայտնում են, որ 45 զոհերի մարմինները հանձնվել են նրանց ընտանիքներին, իսկ մյուսների ինքնությունը պարզելու համար ԴՆԹ փորձաքննություններ են անցկացվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի