Դավոսում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են անցկացրել
Քաղաքականություն
22.01.2025 | 14:20
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում, Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև կապերը քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում, էներգետիկ համագործության ու տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի