Թրամփը ԵՄ-ին և Չինաստանին նոր մաքսատուրքերով է սպառնում

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրամիությանը կրկին առևտրային մաքսատուրքերով է սպառնում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Նրանք մեզ հետ շատ, շատ վատ են վարվել: Այսպիսով, նրանք պետք է պատրաստ լինեն մաքսատուրքերին: Դա արդարության հասնելու միակ ճանապարհն է», – ասել է Թրամփը Սպիտակ տանը մամուլի ասուլիսում:

Հանրապետական գործիչը դժգոհություն է հայտնել առևտրի դեֆիցիտի կապակցությամբ և նշել, որ Եվրամիությունը հրաժարվում է գնել ամերիկյան մեքենաներ և գյուղմթերք։ Ավելի վաղ Թրամփը նաև կոչ էր արել ԵՄ երկրներին ավելացնել ԱՄՆ-ից նավթի և գազի ներկրումը։

Նախագահի պաշտոնում իր առաջին ժամկետում Դոնալդ Թրամփը լրացուցիչ մաքսատուրքեր էր սահմանել պողպատի և ալյումինի ներկրման համար, ինչը հանգեցրել է ԱՄՆ-ի և Եվրամիության միջև սուր առևտրային հակամարտության: Ի պատասխան՝ ԵՄ-ն հատուկ մաքսատուրքեր է սահմանել մի շարք ամերիկյան ապրանքների, այդ թվում՝ վիսկիի, Harley-Davidson մոտոցիկլետների և Levi Strauss-ի հագուստի վրա։

Դոնալդ Թրամփը նաև ասել է, որ իր վարչակազմը քննարկում է փետրվարի 1-ից Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա 10 տոկոս մաքսատուրքեր սահմանելու հարցը: Որպես պատճառ՝ նա նշել է ֆենտանիլ սինթետիկ թմրանյութի մաքսանենգությունը Չինաստանից Մեքսիկայի և Կանադայի տարածքով Միացյալ Նահանգներ, որը տարեկան հազարավոր ամերիկացիների կյանքեր է խլում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի