ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կդիմադրեն մինչև վերջ, ԲՀԿ-ն հնարավոր է համաձայնի գնալ արտահերթ ընտրությունների․ Արմեն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը Factor.am-ի հետ զրույցում ՏԻՄ ընտրությունների պարագայում բավական բարձր ցուցանիշ է համարում Երևանի ավագանու ընտրությունների մասնակցությունը՝ հատկապես, որ նախորդ ընտրությունների համեմատ դրանք մոտ 3 տոկսով ավելի են եղել։

«Իմ քայլի հաղթանակը շատ ավելի տպավորիչ էր, քան ակնկալվում էր, և 2-րդ ու 3-րդ տեղերի ուժերի ձայները սպասվածից ավելի քիչ էին»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ավագանու ընտրություններով թիրախավորված էին հաջորդ խորհրդարանական ընտրությունները։

«Իշխանություններին հաջողվեց հասարակությանը հասցնել այն ուղերձը, որ սա պայքար էր հակահեղափոխականության դեմ։ Դա շատ կարևոր ազդակ էր»,-նշեց նա։

Ըստ քաղաքագետի՝ ընտրություններն աննախադեպ ազատ ու արդար մթնոլորտում են անցել՝ առանց ուղղորդումների։ «Որևէ ընտրության հետ համեմատելի չէր սա։ Ընտրությունները տեղի էին ունենում ոչ ստանդարտ իրավիճակում։ Ցավոք սրտի, մենք բանավեճեր չունեցանք Երևանի կառավարման ծրագրերի վերաբերյալ։ Ընտրարշավը շատ քաղաքականացված էր։ Ստանդարտ իրավիճակում դա շատ վատ կլիներ, բայց այս դեպքում հասկանալի է»,- նշեց Բաղդասարայանը։

Նրա խոսքով՝ իրականում խաղադրույքը շատ ավելի մեծ էր, քան Երևանի քաղաքապետի պաշտոնն էր․ «Սա հեղափոխության առաջին փորձությունն էր, որը կարծում եմ, նրանք հաղթահարեցին»։

Ինչ վերաբերում է խորհրդարանը լուծարելու գործընթացի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Արմեն Բաղդասարյանի խոսքով, ակնհայտ է, որ ՀՀԿ-ն կդիմադրի մինչև վերջ։ «Բայց լավատեսություն է ներշնչում այն, որ Վահրամ Բաղդասարյանը ասել է, որ պատրաստ են հարցը քննարկել»։

Քաղաքագետը կարծում է, որ ՀՅԴ-ն ևս կդիմադրի արտահերթ ընտրություններին, քանի որ նոր ընտրությունների դեպքում չի հաղթահարի շեմը ու հաջորդ խորհրդարանում չի լինի։ Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», Արմեն Բաղդասարյանը չի բացառում, որ ԲՀԿ-ն հնարավոր է համաձայնի գնալ նոր ընտրությունների։

«Թեև ԲՀԿ-ն ակնհայտորեն վատ արդյունք ցույց տվեց, պահպանեց 2-րդ քաղաքական ուժի իր տեղը»,- նկատեց քաղաքագետը՝ չբացառելով, որ ԱԺ արտահերթ ընտրություններում էլ ԲՀԿ-ին հաջողվի այդ տեղը պահպանել։

Հարցին, թե եթե ընտրությունների պատկերը կրկնվի և ՔՊ-ն կայուն մեծամասնություն ստանա խորհրդարանում, քաղաքական մենաշնորհի խնդիր չի՞ առաջանա, քաղաքագետն ասաց, որ կայուն մեծամասնությունն ու քաղաքական մենաշնորհը տարբեր են։ Ըստ նրա՝ մեկ ուժի 90 տոկոս ձայնը ցանկացած հասարակության համար վտանգավոր է, քանի որ կարող է քաղաքական մենաշնորհի էլեմենտներ պարունակել, իսկ 50-60 տոկոս ձայնով կայուն մեծամասնությունը նորմալ կլինի, քանի որ կայունություն կապահովի երկրում՝ նպաստելով ներդրումների հոսքին։

«Իսկ նույն արդյունքները, ես վստահ եմ, որ չեն լինի, որովհետև քաղաքական ուժերը դասեր կքաղեն այս ընտրությունների արդյունքներից։ Քիչ ձայներ ստացածները գուցե միավորվեն։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ 2 առանցքային քաղաքական ուժերը՝ ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն, չեն մասնակցել քաղաքապետի ընտրություններին, և կարծում եմ, պատկերը բոլորովին այլ կլինի»,- տեսակետ հայտնեց քաղաքագետը։

Մանրամասները դիտեք Արմեն Բաղդասարյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան