Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին։

Քաղաքապետի գնահատմամբ՝ խցանումների պատճառներից մեկն էլ մանր վթարներն են, երբ վարորդները մեքենաները չեն հեռացնում ճանապարհի երթևեկելի հատվածից՝ սպասելով ապահովագրական գործակալներին։

«Իրար «կռիլո» քսած երկու ավտո կարող են 2 կիլոմետրանոց խցանում առաջացնել։ Եթե երեք գծանի Մյասնիկյան պողոտայի երկու գիծը փակում են, միջին արագությունը 22-ից դառնում է 8 կմ/ժ։ Օրենքով հստակ սահմանված է՝ եթե վթարից հետո լուրջ հետևանքներ չկան, 15 րոպեից ավելի ճանապարհը փակ պահելու դեպքում վարորդները տուգանվելու են։ Պետք է լուսանկարեն տեղում և ազատեն երթևեկելի մասը»,- ընդգծեց քաղաքապետը։

Դիմելով ապահովագրական ընկերություններին՝ Ավինյանը շեշտեց, որ նրանք պետք է դուրս գան իրենց «կոմֆորտ զոնայից» և ներդնեն նորարարական մեթոդներ՝ վնասը հեռավար արձանագրելու համար։

«Մենք պետք է գիտակցենք, որ էդ 50,000 դրամանոց «կռիլոյի» պատճառով, որ ԱՊՊԱ-ն մտածում է՝ 50 պիտի տա, թե 43-ով կպրծնի, մի տասնյակ միլիոնավոր դրամների բոլորս ենք տուգանվում՝ խցանման մեջ կանգնած երևանցիները։ Հերի՛ք ա։ Մեր ճանապարհային երթևեկության անխափան շարժունակությունն ավելի կարևոր է, քան ապահովագրականների 50-60 հազար դրամի ռիսկը»,- ասաց Ավինյանը։

Քաղաքապետը հանձնարարեց առաջիկա երկու ամսում մշակել տեսախցիկներով ու տեղում հերթապահող տեսուչներով նման դեպքերն արձանագրելու մեխանիզմը․ հաշվել 15 րոպեն և սկսել տուգանել ճանապարհը չազատողներին։

Նաև նախատեսվում է ավելացնել քարշակների թիվը՝ երկրորդ շարքում կանգնած մեքենաները տարհանելու համար։

Ավինյանը հիշեցրեց, որ Երևանի ՏԻՄ օրենսդրական փոփոխությունների շրջանակում հստակ տուգանք է սահմանվել այն վարորդների համար, ովքեր առանց լուրջ հետևանքների թեթև վթարի դեպքում 15 րոպեից ավելի են զբաղեցնում ճանապարհը։ Քաղաքապետի խոսքով՝ վարորդները պետք է արագ լուսանկարեն պատահարի վայրը և ազատեն երթևեկելի մասը, որպեսզի կանխվեն կիլոմետրանոց խցանումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան