Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ

Լուրեր

06.12.2025 | 13:49
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում
06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
06.12.2025 | 11:33
Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության
06.12.2025 | 11:07
Նավթի գներն աճել են
06.12.2025 | 10:53
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 6-ի դրությամբ
06.12.2025 | 10:32
Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենա է բախվել․ կա զոհ
06.12.2025 | 10:10
Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է
05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Ջերմագին շնորհավորանքներս Մարկ Ռուբիոյին պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հայաստանը բարձր է գնահատում է Միացյալ Նահանգների հետ իր ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր շահերի վրա։ Մենք անհաբերությամբ սպասում ենք  մեր համագործակցությունը ամրապնդելուն՝ նպաստելու մեր երկու ազգերի անվտանգությանը, ժողովրդավարությանը և բարգավաճմանը,-գրել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում։

Հավելենք, որ ԱՄՆ Սենատը հաստատել է հանրապետական Ռուբիոյին  պետքարտուղարի պաշտոնում։ Նրա հաստատման քվեարկությունը տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի երդմնակալությունից մի քանի ժամ անց: Նրա թեկնածության օգտին քվեարկել է 99 սենատոր, ոչ մի «դեմ» ձայն չի գրանցվել։

Հարկ է նկատել, որ Մարկ Ռուբիոն քաջատեղյակ է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից։ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ներխուժումից և Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացնելուց հետո, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը և Մարկ Ռուբիոն ներկայացրել էին երկկուսակցական օրենսդրական ակտ, որը դատապարտում էր Ադրբեջանի չհրահրված հարձակումը Հայաստանի վրա։ Ռուբիոն աջակցել է նաև 2023 թվականի նոյեմբերին ԱՄՆ Սենատի կողմից Հայաստանի պաշտպանության ակտի ընդունմանը։

«ԱՄՆ-ի հարկատուների դոլարները չպետք է ուղղվեն դեպի Ադրբեջան, մի ժողովրդի, որը տարածաշրջանում անկայունություն է բերել։ Սենատի իմ գործընկերները համաձայն են, և մենք միասին ընդունեցինք Հայաստանի պաշտպանության ակտը: Ներկայացուցիչների պալատի իմ գործընկերներին կոչ եմ անուն նույնն անել»,- գրել էր Ռուբիոն X-ի իր միկրոբլոգում։

Նա նաև հայտնի է Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի վրա ուշադրություն հրավիրելու արշավով: 2017 թվականին Ռուբիոն նամակ էր հղել նախագահ Իլհամ Ալիևին երկրում լրագրողների նկատմամբ քաղաքական հետապնդումների վերաբերյալ։ Վերջերս էլ նա ակտիվորեն քննադատում էր Ադրբեջանի իշխանություններին հայտնի տնտեսագետ ու ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուի կալանավորման համար։

Էմմա Չոբանյան