Գարիկ Գալեյանը դատապարտվել է ազատազրկման․ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կմնա տնային կալանքի տակ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Երևանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը 2 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին։

Ըստ մեղադրանքի՝ Գալեյանը 2022 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց, խմբի կազմում կատարել է խուլիգանություն և առանց իրացնելու նպատակի՝ անձնական օգտագործման նպատակով, ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափ հանդիսացող՝ ընդհանուր 3 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը Factor TV-ի հետ զրույցում մանրամասնեց, որ Գարիկ Գալեյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական գործող օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով և նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ հոդվածի 1-ին կետով։ Այսինքն՝ առանց իրացնելու նպատակի՝ անձնական օգտագործման նպատակով, զգալի չափով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելը և խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից։

258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատավորը Գալեյանին ազատազրկման է դատապարտել 1 տարի 6 ամիս, իսկ մյուս հոդվածով՝ 1 տարի ժամկետով։ Պատիժների մասնակի գումարման արդյունքում Գալեյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 2 տարի ժամկետով ազատազրկումը, որին հաշվակցվել է ազատազրկման մեջ գտնված 6 ամիս, 21 օրը։

Գալեյանի խափանման միջոց վարչական հսկողությունը փոխվել է տնային կալանքով, չբացակայելու մասին արգելքը և գրավը մնացել է անփոփոխ։ Գալեյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները կպահպանվեն՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Արաքս Մամուլյան