Ծառուկյանը և Սամվել Կարապետյանը աղքատանալո՞ւ են. ՌԴ-ի անգործությունը հանդուրժողները դեմ են ԵՏՄ-ից դուրս գալուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
Բոլորը

Գագիկ Ծառուկյանին մտահոգում է ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանական սցենարը։ 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո քաղաքական կուլիսներում հայտնված ու երբևէ հանրային խոսույթով աչքի չընկած ԲՀԿ առաջնորդի անունից ծավալուն հոդված է հրապարակվել՝ մտահոգությունների մանրամասն նկարագրությամբ։ Հրապարակումն անմիջապես հաջորդեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին Կառավարության կողմից հավանություն տալուն։ Ծառուկյանը պնդում է, որ միլիոնավոր մարդիկ կարող են չքավորության մատնվել։

Հայերին պարբերաբար վիրավորող Բելառուսի ղեկավար Լուկաշենկոյի հետ ընկերություն անող Ծառուկյանը երբևէ չի թաքցրել իր հայացքները։ ՌԴ իշխանությունների գործելակերպը քննադատողներին նա համարում է Հայաստանի թշնամի։ 2021 թվականին Ծառուկյանն անձամբ էր գնացել ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն՝

ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկին առնչվող նախագծին հավանության տալն անհանգստացրել է մեկ այլ միլիարդատեր գործարարի՝ ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանին։ Նա ևս հայտարարություն է տարածել։ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը հատուկ ուշադրություն է հրավիրել Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդրին և հույս հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կհասկանան քայլերի հնարավոր հետևանքները, որոնք, ըստ նրա, երկիրը կրկին կարող են տանել ճգնաժամի։

Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի խոսքով՝ մեծահարուստներ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի մտահոգության պատճառն իրենց անձնական կարողությունն է, ոչ թե ԵՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի քաղաքացիների սոցիալական խնդիրները։

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ Ծառուկյանի և Կարապետյանի հայտարարությունները որակում է հարուստ մարդու ելույթ, որոնք մտահոգված են իրենց բիզնեսներով և դրանց շուկաներով։ Ըստ նրա՝ գործարարները գիտակցում են, որ ԵՏՄ-ն այլ կառույցով փոխարինել հնարավոր չէ։

Ծառուկյանը հանրության հետ հաղորդակցվելու՝ իր համար անսովոր ձևաչափով՝ հոդված գրելով երբևէ չի անդրադարձել Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները չկատարելուն։ Օրինակ՝ թե՛ Սամվել Կարապետյանը, թե՛ Գագիկ Ծառուկյանը լուռ էին, երբ ՀԱՊԿ-ն ու Կրեմլը, չնայած ՀՀ-ի կողմից օգնություն ստանալու դիմումներին, պատշաճ չարձագանքեցին ադրբեջանական ներխուժմանը կամ, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ՀՀ-ն արտաքին ագրեսիայի չի ենթարկվել։

Նշենք, որ Կարապետյանի կապիտալի գերակշիռ մասը ՌԴ-ում է, իսկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն համագործակցում է Ռուսաստանի իշխող կուսակցության հետ։ Տիգրան Խզմալյանը չի բացառում, որ թե՛ Կարապետյանը, թե՛ Ծառուկյանը իրենց հայտարարությունները տարածել են ռուսական կողմի ցուցումով։

Իսկ ահա Արամ Սարգսյանը կարծում է, որ թե՛ այս, թե՛ մյուս գործարարները պետք է մասնակցություն ունենան Հայաստանում իշխանափոխությանը, ոչ թե հայտարարություններ տարածեն՝ միայն իրենց անձնական շահերից ելնելով։

Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը, դարձյալ միաժամանակ, հայտարարություններ էին տարածել նաև 2022 թվականի սեպտեմբերին։ Նրանք քննադատել էին ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հասցեին բացասական երանգներով արտահայտվողներին՝ այն բանից հետո, երբ ՀՀ ինքնիշխան տարածքը ենթարկվել էր ադրբեջանական ներխուժման, բայց Հայաստանի դաշնակիցները պատշաճ չէին արձագանքել այդ փաստին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան