Կարիք չկա, որ այլ երկրներ գան և ղեկավարեն տարածաշրջանը․ Փեզեշքիանը՝ Պուտինի հետ հանդիպմանը

Լուրեր

10.08.2026 | 14:52
ԱԺ-ն ընդունեց էթիկայի ժամանակավոր հանձնաժողով
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
Բոլորը

Տարիներ շարունակ աշխատել ենք համապարփակ ռազմավարական ծրագրի վրա, և այսօր այս փաստաթուղթը կստորագրվի։ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, փոխանցում է Mehr գործակալությունը։

«մենք կարողացել ենք խորացնել մեր կապերը անվտանգության, տնտեսության, առևտրի, մշակույթի բոլոր ոլորտներում։ Կային խոչընդոտներ, բայց մենք վերացրել ենք բոլոր հնարավոր խոչընդոտները։ Մենք վճռական ենք այդ բոլոր պայմանավորվածությունները գործարկելու և իրականացնելու հարցում»,- ասել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները համարում են զգայուն ու կենսական և ամուր կանգնած են այդ ճանապարհին։

«Մեր առաջնորդը խորհուրդ է տալիս, որ տարածաշրջանը կառավարվի տարածաշրջանային կառավարությունների կողմից։ Կարիք չկա, որ այլ երկրներ աշխարհի մյուս ծայրից գան և ղեկավարեն տարածաշրջանը»,- նշել է Փեզեշքիանը։

Վլադիմիր Պուտինն իր հերթին ասել է, որ  բավական երկար ժամանակ աշխատել են ստորագրվելիք համաձայնագրի ուղղությամբ, և շատ գոհ է , որ այն վերջնական տեսքի է բերվել: Ըստ ՌԴ նախագահի՝ դա կօգնի ամրապնդել ապագա առևտրատնտեսական համագործակցությունը և նպատակ ունի է՛լ ավելի ընդլայնել այդ կապերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի