Ռուս դիվանագետներին վտարել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանից

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

Մի քանի ռուս դիվանագետներ ձերբակալվել են բրիտանական խորհրդարանի շենքում, երբ էքսկուրսիայի ժամանակ նրանք առանձնացել են ընդհանուր խմբից և հայտնվել Լորդերի պալատում։ Բրիտանական The Guardian-ը հատուկ հոդված է նվիրել այս միջադեպին, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին Բրիտանիայում նշվող Սուրբ Ծննդյան նախօրեին։

Խորհրդարանի շենքի ներքին անվտանգությունը ռուս դիվանագետներին վտարել է պալատից և բացատրել, որ այնտեղ շրջագայություններ չեն անցկացվում, գրում է Guardian-ը։

Մեծ Բրիտանիայի կառավարությունն ավելի քան լուրջ է վերաբերվել միջադեպին, նշում է BBC-ն։ Երկու պալատների անդամներին էլ նամակ է ուղարկվել՝ զգուշացնելով, որ Ռուսաստանից դիվանագետների չհրավիրեն խորհրդարանի շենք։

Հրապարակման հեղինակները գրում են, որ անհասկանալի է մնում՝ արդյո՞ք ռուսները ներկա են եղել աշխատակիցներից մեկի կամ դիվանագետներից մեկի նախաձեռնությամբ կազմակերպված էքսկուրսիային, թե՞ ռուս դիվանագետները տոմս են գնել, ինչպես անում են սովորական զբոսաշրջիկները։

Ռուսական պետության ներկայացուցիչները 2022 թվականի մարտից պաշտոնապես հայտարարվել են անցանկալի անձինք՝ պերսոնա նոն գրատա, և այդ մասին գրավոր ծանուցվել է ՌԴ դեսպանին, գրում է Guardian-ը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի