Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել. քաղաքապետարան
Հասարակություն
14.01.2025 | 22:19Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Արտոնյալ խմբերում չընդգրկված այն քաղաքացիները, որոնք տերմինալից օգտվելու դժվարություններ կունենան, այսօրվանից կարող են դիմել դրամարկղի աշխատակիցների օգնությանը:
Տոմսային քարտն ակտիվանում է լիցքավորելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում։