Երևանի ավագանու ընտրություններն ավարտվեցին առանց ՀՀ 4 նախագահների մասնակցության

Լուրեր

16.12.2025 | 17:17
161 կգ «Հերոին»-ը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխած անձը կալանավորվել է
16.12.2025 | 17:07
Ադրբեջանի նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել հեղաշրջման գործով
16.12.2025 | 16:57
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը
16.12.2025 | 16:45
Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
16.12.2025 | 16:37
ՖԻՖԱ․ Դոնարուման՝ տարվա լավագույն դարպասապահ
16.12.2025 | 16:30
Փոշի, կեղտ, չկառուցված․ Խաչատուր Սուքիասյանը՝ Կենտրոնի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 16:21
Մենք կձեռնարկենք որոշ խորհրդանշական քայլեր՝ սկսած հաջորդ տարվա սկզբից․ Էրդողանը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին
16.12.2025 | 16:20
Կիևի «Դինամոյի» մարզիչ․ «Նոայի» դեմ խաղում պետք է պահենք ակումբի դեմքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 16:15
Ամոթ է ուսադիր կրող մարդու համար․ Պապիկյանը՝ պահեստազորի փոխգնդապետի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 16:05
Մայր Աթոռի արձագանքը՝ պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելուն
16.12.2025 | 16:01
Քրեական վարույթ է հարուցվել 37-ամյա տղամարդու կողմից հոր ու մոր սպանության դեպքով
16.12.2025 | 15:52
Ռոբերտ Արզումանյանը` ժյուրիի կազմում․ The Guardian-ն ընտրում է տարվա լավագույն ֆուտբոլիստներին
16.12.2025 | 15:45
Աբովյանի եկեղեցու հետնամասում զենք-զինամթերք է հայտնաբերվել
16.12.2025 | 15:36
Ճամբարակի համայնքապետին պատկանող ինքնակամ շինությունը պետք է քանդվի․ Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել
16.12.2025 | 15:22
Եվրոպայի առաջնորդները խոստանում են բազմազգ ուժեր ստեղծել Ուկրաինայի համար
Բոլորը

Այսօր ժամը 20։00-ին փակվեցին Երևանի բոլոր ընտրատեղամասերը։ Մինչ ԿԸՀ-ն կներկայացնի ընտրությունների նախնական արդյունքները, հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին այդպես էլ չմասնակցեցին Հայաստանի չորս նախագահները։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը պարզապես հայտնել էր, որ առաջին նախագահը չի մասնակցելու՝ առանց ներկայացնելու որևէ պատճառ։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ մեզ փոխանցեց, որ երկրորդ նախագահը չի մասնակցի ընտրություններին, քանի որ նրա անձնագիրը ՀՔԾ-ում է։

Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդհանրապես ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ հասարակությանը որևէ տեղեկատվություն չհաղորդեց։ Նրա գրասենյակի ղեկավարի հետ այդպես էլ կապ հաստատել չհաջողվեց՝ պարզելու համար նաև՝ արդյոք Սերժ Սարգսյանն առհասարակ Հայասատնում է։

Իսկ ահա ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը չմասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ Հայաստանում չէ։ Գործող նախագահը գտնվում է Փարիզում և մասնակցում է Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովին, որտեղ ելույթ է ունեցել որպես գլխավոր բանախոս։