ՔՊ-ի քննարկման ժամանակ միջադեպ չի եղել. Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

«ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև երեկ որևէ միջադեպ, քաշքշուկ չի եղել»,- այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսին ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, ըստ որոնց, Հայկ Սարգսյանի և Ղալումյանի միջև ծառահատումների թեմայով քաշքշուկ է եղել։ ՔՊ վարչության անդամ Սիմիդյանը, այդուհանդերձ, հաստատեց, որ ՔՊ նիստին քննարկվել է նաև անտառահատումների խնդիրը։

«Միջադեպ չի եղել, տասնյակ մարդիկ են ներկա եղել քննարկման ժամանակ, հանդիպումից հետո, գուցե, երկու գործընկեր խոսել են, բայց որևէ քաշքշուկի ես ականատես չեմ եղել, մասնավորապես, Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև։ Քաշքշուկին մոտիկ բան էլ չի եղել, գուցե, խոսակցություն է եղել, մարդիկ այլ տպավորություն են ստացել։ Կուսակցությունում քննարկվել է անտառահատումների խնդիրը, որևէ արտառոց բան չկա»,- մանրամասնեց նախարարը։