Հարավային Կովկասի հարցերով ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչը Բաքվում հանդիպել է Ալիևին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ն ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Գրոնոն ցավակցություն է հայտնել ադրբեջանական օդանավի կործանման կապակցությամբ և հույս հայտնել, որ ավիավթարի բոլոր պատճառները մանրակրկիտ կհետաքննվեն։

Նշելով, որ Ադրբեջանը Եվրամիության կարևոր գործընկերն է, նա ընդգծել է, որ Եվրամիությունը շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն կայունության ապահովմամբ։

Մագդալենա Գրոնոն անդրադարձել է Ադրբեջանի կարևորությանը տարածաշրջանի համատեքստում և նրա սահմաններից դուրս՝ ընդգծելով Եվրամիության և Ադրբեջանի միջև երկխոսության կարևորությունը։ Ըստ նրա՝ Ադրբեջանը կարևոր ներդրում է ունեցել Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում և կարևորել համագործակցությունը հատկապես էներգետիկ ոլորտում։

Ալիևն իր հերթին նշել է, որ Ադրբեջանի ու Եվրամիության միջև համագործակցությունը հարուստ պատմություն ունի։ Այդ կապակցությամբ քննարկվել են Ադրբեջանի և Եվրամիության միջև էներգետիկայի, տրանսպորտի, ներդրումների, առևտրի և այլ ոլորտներին առնչվող հարցեր։ Նա հայտարարել է, թե Ադրբեջանը կշարունակի ջանքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն ապահովելու համար և ասել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցային գործընթացն ընթանում է երկկողմ ձևաչափով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի