Է՛հ, թող պահանջի․ Վալերի Օսիպյանն՝ իր հրաժարականը պահանջող Նաիրա Զոհրաբյանին

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի կողմից հնչեցված հայտարարությունը երևակայություն է համարում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ոստիկանապետը՝ անդրադառնալով քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի երեկվա հայտարարությանը, ըստ որի, ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերը սուտ մատնություն են, և  ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին։

«Ոստիկանությունը տիրապետում է ողջ Հայաստանում օպերատիվ իրավիճակին, և ցանկացած ահազանգ, գրառում պարտադիր ուսումնասիրության առարկա պետք է դառնա»,- լրագորղների հետ զրույցում ասաց նա։

Վալերի Օսիպյանը նշեց, որ ընտրակաշառք բաժանելու փաստով արդեն հարուցվել են քրեական գործեր:

Անդրադառնալով ԲՀԿ քաղաքապետի թեկնածուի՝ իր հրաժարականի պահանջին՝ ոստիկանապատն՝ արձագանքեց․ «Էհ, թող պահանջի»։

Խոսելով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Աջափնյակում գտնվող շտաբերից մեկում իրականացրած գործողությունների մասին՝ Վալերի Օսիպյանը շեշտեց, որ ոստիկանության բոլոր գործողությունները բխել են օրենքից և այս պահին ընթացքի մեջ են գտնվում  ԲՀԿ-ի ընտրական շտաբերում ընտրակաշառքի բաժանման մասին լուրերի ուսումնասիրությունները։