ՄԻԵԴ վճիռը, իհարկե, հիմք է, որ բազմաթիվ գործեր վերաբացվեն, բայց կան գործեր, որոնցով նման վճիռներ չկան

Լուրեր

14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Մարտի 1»-ի գործով հրապարակված վճիռները շատերը համարեցին ապտակ Հայաստանի իրավական համակարգին: Հնչեցին տեսակետներ, որ  դրանից հետո բազմաթիվ աղմկահարույց գործերի, եւ հատկապես «Մարտի 1»-ի գործի քննությունը պետք է սկսել զրոյից։

Factor.am-ը փորձեց պարզել, թե ինչպես են նման հեռանկարին վերաբերվում «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ  Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանները։ Երկրորդ նախագահի  փաստաբան Արամ Օրբելյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր իրավական համակարգում կան խնդիրներ: Մենք էլ ենք դրանց մասին խոսել: ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունն ապացուցում է, որ այդ խնդիրները չեն վերացվել: Բայց իրավական համակարգն այդքան էլ վատը չէ, ինչպես նկարագրվում է: Անկախ նրանից, թե ինչ խախտումներ են եղել կամ չեն եղել նախկին իշխանությունների օրոք, դա չի կարող խախտումների կրկնության հիմք լինել: Հեղափոխությունը կամ իշխանափոխությունը ենթադրում է փոփոխություններ թե՛ դատական, թե՛ գործադիր իշխանության գործելաոճում: Ոչ ոք դատավորին չի կարող ասել` պետք է կալանավորես: Եթե գործին չեք խառնվում, պետք է ասեք, որ դատավորը չզանգի: Գործադիրը պետք է ոչ միայն հայտարարի, որ չի խառնվելու, այլ նաև չխառնվի: Կրկնեմ` եթե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրավական համակարգում խնդիր կար, դա հիմք չէ, որ նրա նկատմամբ նույն տեսակի արդարադատություն իրականացվի: Իհարկե, ցանկացած իշխանություն նախորդի իրավահաջորդն է, խնդիրներն էլ փոխանցվում են, բայց պետք է արձանագրել նաև հաջողությունները, որոնք եղել են այս տարիներին»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով` ՄԻԵԴ-ի վճիռներում տրված գնահատականները  նորություն չէին:  Իրավապաշտպանը նշեց. «Մենք մշտապես փաստերով ենք ներկայացրել, որ դատարանները կատարել են գործադիրի հրահանգները: Այդ մասին կան նաև միջազգային զեկույցներ: Նորություն չկա, բայց կան արձանագրված փաստեր, որոնք լրացուցիչ հիմք են նոր քրեական գործերի համար: Մարտի 1-ին զինված ուժերի ներգրավումը քաղաքական գործընթացներին ոչնչացրեց դատական համակարգն ու մնացած ինստիտուտները: Վարդգես Գասպարիի կողմից բարձրացված հարցը, թե նոր գործ պետք է հարուցվի, ճիշտ է և հիմնավոր, բայց սա արդեն կապ ունի անցումային արդարադատության հետ: Կան դատական որոշումներ, որոնք վերաբերում են նախորդ ռեժիմի կողմից մարդկանց իրավունքների խախտմանը, բայց դրանք չեն ապահովել քաղաքացիների իրավունքների վերականգնումը:  Շատ դեպքերում մարդիկ չեն էլ դիմել դատարան` չունենալով վստահություն: Խախտված իրավունքների վերականգնման միակ մեխանիզմը, իմ կարծիքով, անցումային արդարադատությունն է: Եվրոպական դատավճիռը, իհարկե, հիմք է, որ բազմաթիվ գործեր վերաբացվեն, բայց կան գործեր, որոնցով նման վճիռներ չկան: Բայց արդարությունը համընդհանուր պետք է լինի»:

Լևոն Փանոսյան