Քոչարյանի տնտեսական աճից ազգաբնակչությունը չէր օգտվում, օգտվում էր մի փոքր խավ՝ 10 տոկոսը․ Վահագն Խաչատրյան

Լուրեր

10.04.2026 | 14:53
Մեծ ջանքեր ենք ներդնում հայերի համար վիզաների ազատականացման հասնելու․ Էստոնիայի ԱԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 14:45
Լեբրոն Ջեյմսն ու որդին ևս մեկ պատմական դրվագ են գրանցել NBA-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 14:41
Ադրբեջանում մարտավարական զորավարժություններ են անցկացվում
10.04.2026 | 14:34
«Արմավիր»  ՔԿՀ-ում  ծառայողները եփված մսի ոսկորների միջից թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերել 
10.04.2026 | 14:27
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
10.04.2026 | 14:25
Վարկ՝ ՏԻՄ ընտրությունների համար. ինչպես է ֆինանսավորվել «Ապրելու երկիր»-ը 2025-ին
10.04.2026 | 14:20
5 երեխաներից երկուսը մահացած են եղել, մյուսների վիճակը ծայրահեղ ծանր է. նոր մանրամասներ ողբերգական դեպքից
10.04.2026 | 14:13
Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի զոհերի սխալ թիվ է հնչեցրել՝ պաշտոնական թվից 137-ով ավելի 
10.04.2026 | 14:04
Չհայտարարված այց Մերձավանի դպրոց. ՄԻՊ-ը փաստել է անհետաձգելի լուծում պահանջող խնդիրներ
10.04.2026 | 14:01
Փաշինյանն ընդունել է Էստոնիայի ԱԳ նախարարին
10.04.2026 | 13:56
Միջերկրական ծովից ներթափանցած ակտիվ ցիկլոնը կպահպանվի մինչև ապրիլի 13-ը ներառյալ
10.04.2026 | 13:49
Փոխըմբռնման հուշագրով նոր մակարդակի ենք հացնում Էստոնիայի հետ հարաբերությունները․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 13:44
Խոշոր վթար․ 5 զոհ կա, 3 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
10.04.2026 | 13:36
Փաստաբան Ռուբեն Հակոբյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ
10.04.2026 | 13:25
«Կրասնոդարի» ֆուտբոլիստ․ «Սպերցյանն ի զորու է խաղալ Եվրոպայի ցանկացած ակումբում»
Բոլորը

Հայաստանի նոր կառավարության ամենակարևոր խնդիրը տնտեսական դաշտում չէ, քաղաքական դաշտում է: Այդպես է կարծում ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքերով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հաջողությունը պայմանավորված է քաղաքական դաշտում տեղի ունեցող գործողություններով, հատկապես Ազգային ժողովում մեծամասնություն ունենալու հանգամանքով:

«Որպեսզի երկարաժամկետ կտրվածքում լավ աշխատի, անհրաժեշտ է խորհրդարանում ունենալ քաղաքական աջակցություն, քաղաքական մեծամասնություն»,- ասում է տնտեսագետը:

Այդ տեսանկյունից Վ.Խաչատրյանը խիստ կարևոր է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում էլ նոր իշխանությունները կարող են ունենալ մեծամասնություն: Մինչ այդ տնտեսական կամ դատական համակարգի որևէ լուրջ բարեփոխում հնարավոր չէ ակնկալել: Իսկ Ն.Փաշինյանի կառավարությունն անցած չորս-հինգ ամիսների ընթացքում բարեփոխումների շեշտը դրել է հիմնականում կոռուպցիայի դեմ պայքարի վրա: Արդյո՞ք դա բավարար է կառավարման լավ համակարգ և տնտեսական զարգացում ապահովելու համար:

«Կոռուպցիայի դեմ պայքար չպե՞տք է լիներ կամ կոռուպցիայի մեջ թաթախված նախկին պաշտոնյաների ունեցվածքի կամ գործողությունների բացահայտում չպե՞տք է լիներ: Ցանկացած տնտեսական բարեփոխման 70-80 տոկոսը կոռուպցիայի դեմ պայքարն է»,- նկատում է Վ.Խաչատրյանը:

Վերջինս նաև հավելում է, որ հաջողություն ունենալու համար առաջնային է դատական համակարգի բարեփոխումը: Իսկ գործող խորհրդարանն իր ուժերի դասավորությամբ այդ հարցում նոր կառավարությանը չի աջակցելու: Տնտեսագետի ներկայացմամբ՝ այսօրվա դատական համակարգը դեռևս նախկինն է, և ի վիճակի չէ ապահովել ժողովրդավարության նորմերը: Հիշատակում է Խորվաթիայի օրինակը, որտեղ տարիներ առաջ երկրի ղեկավարությունը հասկացավ, որ այդ համակարգն ուղղակի խոչընդոտում է զարգացումներին և բոլոր դատավորներին հեռացրեց աշխատանքից:

«Ես ավելի խիստ միջոցների կողմնակից եմ, որովհետև այս համակարգն ընդունակ չէ անկախ դիրք ընդունելու և ինքնուրույն որոշում կայացնելու: Անգամ անկախության տոնի առիթով Ն.Փաշինյանին շնորհավորելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է կարևորել մեր երկրում կոռուպցիան արմատախիլ անելու և անկախ դատական համակարգ ունենալու հանգամանքը»,- մեջբերում է տնտեսագետը:

Վ.Խաչատրյանն անդրադարձ կատարեց նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ու վերջինիս այն հայտարարությանը, թե իր կառավարման 10 տարիներին Հայաստանի տնտեսությունն աճել է 5 անգամ և յուրաքանչյուր տարի մոտ 30 հազար աշխատատեղ է բացվել: Վ.Խաչատրյանը գտնում է, որ հենց Ռ.Քոչարյանի տարիներին ներկայացված տնտեսական աճը կամ այդ աճի կառուցվածքում շինարարության մեծ ծավալն էին պատճառը, որ արդեն 2009թ. մեր տնտեսությունը երկնիշ անկում ունեցավ: «Տնտեսագիտության մեջ հայտնի թեզ է, որ չի կարելի մեկ ճյուղի վրա հիմնված տնտեսություն զարգացնել: Միգուցե մեկ-երկու կամ հինգ տարի հնարավոր է դա անել, բայց ոչ ավելի երկար»,- ասում է նա:

Մեր զրուցակիցը հիշեց նաև 2003թ. հետո դոլարի կտրուկ արժեզրկումը, որ 580-590 դրամից հասավ մինչև 300 դրամը: Այդ հանգամանը խոչընդոտեց տնտեսական որոշ ճյուղերի զարգացմանը: Նրա խոսքերով՝ մինչ այդ Հայաստանն ուներ արժութային այլ քաղաքականություն՝ բավականին արժեզրկված դրամ, որը նպաստում էր տնտեսության զարգացմանը՝ արտադրության և արտահանման խթանմանը, զարգանում էին անգամ ճշգրիտ մեքենաշինության, սարքաշինության, ադամանդի վերամշակման ոլորտները: Վ.Խաչատրյանը պնդում է, որ Ռ.Քոչարյանի իշխանությունը միտումնավոր է արժեզրկել դոլարը՝ այդպիսով հարստացնելով միայն մի խումբ մարդկանց:

«Տպավորություն է ստեղծվում, որ տեսեք ինչ լավ կյանքով էինք ապրում, այն ժամանակ աշխուժ էր, բայց երբ այդ աշխուժության արդյունքներն ենք վերլուծում, պարզվում է, որ դրա արդյունքից օգտվել է ընդամենը շատ փոքր խավ՝ 10 տոկոսը: Ազգաբնակչության հիմնական խավը չէր օգտվում: Եվ հենց այդ ժամանակ էր, որ տնտեսության մեջ ստվերայնությունը հասավ ահռելի չափերի: Եվ երբ համեմատություն ենք կատարում տնտեսական աճի և բյուջեի հարկերի միջեւ, տեսնում ենք, որ այդ աճը չի ապահովել բյուջեի եկամուտների համարժեք աճ: Միգուցե մտածում էին, որ մարդիկ կմոռանան, բայց ոչ, բոլորն էլ շատ լավ հիշում են, թե ինչ էր կատարվում»,- հավելում է տնտեսագետը:

Արմինե Ավետյան