Հարավային Կորեայի խորհրդարանն իմփիչմենթի է ենթարկել նախագահի պաշտոնակատարին

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է նախագահի պաշտոնակատար Հան Դոք Սուի իմփիչմենթի օգտին՝ երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ քվեարկել էր երկրի նախագահ Յուն Սուկ Յոլին իմփիչմենթի օգտին, գրում է BBC-ն։

Նշվում է, որ իմփիչմենթին կողմ է քվեարկել, ընդհանուր առմամբ, 192 օրենսդիր՝ անհրաժեշտ 151 ձայնի փոխարեն։

Վարչապետ Հանն այդ պաշտոնը ստանձնել էր այն բանից հետո, երբ նախագահ Յունին խորհրդարանի կողմից իմփիչմենթի էին ենթարկել դեկտեմբերի 3-ին ռազմական դրություն մտցնելու անհաջող փորձից հետո: Հանը պետք է երկիրը դուրս բերեր քաղաքական ցնցումներից, սակայն ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ նա հրաժարվում է Յունի իմփիչմենթի գործընթացն ավարտին հասցնելու պահանջներից: Հաղորդվում է, որ խորհրդարանում քաոս է եղել քվեարկության ժամանակ։

Յունի և Հանի իշխող կուսակցության օրենսդիրները բողոքի ակցիա են անցկացրել այն բանից հետո, երբ Ազգային ժողովի խոսնակ Վու Վոնշիկը հայտարարել է, որ իմփիչմենթն ընդունելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը 151 ձայն:

Սա նշանակում էր, որ ի տարբերություն Յունի իմփիչմենթի համար պահանջվող 200 ձայնի՝ այս անգամ իշխող պատգամավորների ձայները չեն պահանջվի։

Իշխող կուսակցության պատգամավորները հայտարարել են, որ քվեարկությունն «անվավեր» է և «իշխանության չարաշահում» է տեղի ունենում՝ ի պատասխան կոչ անելով խոսնակին հեռանալ պաշտոնից։ Նրանցից շատերը բոյկոտել են քվեարկությունը։

Կորեայի Սահմանադրական դատարանը կազմված է ինը հոգուց։ Առնվազն վեց դատավոր պետք է հաստատի Յունի իմփիչմենթը, որպեսզի որոշումը հաստատվի:

Ներկայում ՍԴ-ն ընդամենը վեց դատավոր ունի, ինչը նշանակում է, որ մեկ մերժումը կփրկի Յունին հեռացվելուց:

Ֆինանսների նախարար Չոյ Սանգ-Մոկը պատրաստվում է փոխարինել Հանին նախագահի պաշտոնակատարի պաշտոնում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի