Պատկերասրահը պետք է դառնա ժամանցի վայր՝ լավ իմաստով. ապաքաղաքական զրույց Մարինա Հակոբյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, արվեստաբան Մարինա Հակոբյանը: Պահպանելով այն սկզբունքը, որը պատկերասրահը որդեգրել էր իր ստեղծման օրվանից՝ հայկական, ռուսական, արտասահմանյան արվեստ, տնօրենը և աշխատակիցներն առաջարկում են նոր հայեցակարգ, որի առանցքում հայկական կերպարվեստը համաշխարհային մշակույթի համատեքստի մեջ դնելը կլինի: Օրինակ՝ բացահայտել հայ արվեստագետների իմպրեսիոնիստական կտավներն այդ ուղղության համաշխարհային լավագույն նմուշների «միջավայրում»:

Մարինա Հակոբյանի կարծիքով՝ պատկերասրահը պետք է դառնա այլընտրանքային ժամանցի վայր, ժամանց՝ այդ բառի լավագույն  իմաստով: Այսինքն՝ պետք է հնարավորություն տա նաև կրթվելու, հանգստանալու, ընթերցելու, զարգանալու: Այդ առումով հաղորդման հյուրը կարևորում է նաև Պատկերասրահի կապը կրթական հաստատությունների հետ, ինչպես նաև «ներսում» և «դրսում» տարբեր միջոցառումների անցկացումը:

Ըստ արվեստաբանի՝ պատկերասրահի խնդիրներից մեկը տարածքի սղությունն է, որը թույլ չի տալիս ցուցադրել պահոցում գտնվող նմուշների գերակշիռ մասը: Նույն պատճառով առայժմ հնարավոր չէ ներկայացնել 20-րդ դարի վերջին տասնամյակների և 21-րդ դարի արվեստը, որը հարուստ է արժեքավոր նմուշներով:

«Մեր արվեստը չի ավարտվել 1960-ական թվականներին»,- արձանագրում է Մարինա Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան