Ալեն Սիմոնյանը Հնդկաստան է մեկնել բիզնես դասով․ որքան գումար է ծախսվել բյուջեից

Լուրեր

09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հնդկաստան գործուղման է մեկնել ինքնաթիռի բիզնես դասով։ Այս մասով Factor.am-ը տեղեկանում է խորհրդարանից ստացված գրավոր հարցման պատասխանից։ Թե որքան է վճարվել Ալեն Սիմոնյանի համար ձեռք բերված բիզնես դասի ավիատոմսի համար ԱԺ-ից գաղտնի են պահել՝ նշել միայն ընդհանուր տոմսերի արժեքը, որը կազմում է 7,5 մլն դրամ։

Նշենք, որ առաջին անգամ չէ, որ Ալեն Սիմոնյանը բիզնես դասով է մեկնում գործուղումների։ Օրինակ՝ 2022 թվականին էլ մեկնել էր ԱՄՆ։ Այդ ժամանակ պետբյուջեից հատկացվել էր 3,3 մլն դրամ։ Ալեն Սիմոնյանն իր բացատրությունն ունի, թե ինչու է հարկատուների հաշվին ճոխ պայմաններում շրջագայում տարբեր երկրների մայրաքաղաքներում։

«Հիմնականում ուղիղ թռիչքներ չկան, այդ թռիչքները երկու մասով են: Ենթադրենք լինում է դեպք, որ ես պետք է իջնեմ ժամը 8:00-ին առավոտյան, գիշերը չքնելուց հետո միանգամից գնամ հանդիպման այդ երկրի նախագահի կամ վարչապետի կամ Ազգային ժողովի նախագահի հետ: Այդ պարագայում ես աթոռների վրա հաճախ քնում եմ, որովհետև Հայաստան թռչող ինքնաթիռների միայն մեկ-երկու ինքնաթիռների պարագայում է բիզնես կլասը ռեալ բիզնես կլաս: Մնացած բոլորի պարագայում, ուղղակի կողքիդ մարդ չի նստում, և ջուր են տալիս սկզբից։ Առնվազն իմ պարագայում պետք է, որ ես քնեմ, որ կարողանամ գիտակցել անգլերեն, ռուսերեն, հայերեն ինչ եմ խոսում։ Որևիցե ծախս փակ չի և որևիցե ծախսի մասին մենք որևիցե բան երբեք չենք թաքցրել»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 4-ին ասել էր Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, մեկ այլ ՔՊ-ական՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, բիզնես դասով ԱՄՆ մեկնելուց և համայնքային բյուջեից 7,5 մլն դրամ միայն իր տոմսին հատկացնելուց հետո, երբ արժանացավ անխնա քննադատությյունների, հայտարարեց, թե իր միջոցների հաշվին կփոխհատուցի տոմսի ծախսը։

Վերադառնալով Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը նշենք, որ բացի 7,5 մլն դրամի ծանապարհածախսը շուրջ 1,2 մլն դրամ էլ ծախսվել է պատվիրակության կազմի օրապահիկի համար։ Գիշերակացն ապահովել է հյուրընկալող կողմը։
Նշենք, որ պատվիրակության կազմում Ալեն Սիմոնյանից զատ եղել են ՔՊ-ականներ Սիսակ Գաբրիելյանը, Արեն Մկրտչյանը, Լիլիթ Ստեփանյանը, ինչպես նաև ԱԺ նախագահի խորհրդականը և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ՝ ընդհանուր 11 հոգի։

Ալեն Սիմոնյանը այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի նախագահի, խորհրդարանի վերին և ստորին պալատների նախագահների հետ։

Նարեկ Կիրակոսյան