Նոր տարվա «վատ» նվեր արվեց․ պիտի պատասխանատվության ենթարկվեն պատասխանատուները․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
Բոլորը

«Պետք է խնդրեմ դուրս բերել՝ ո՞ր կետից ենք հաստատել, որ պետք է մեկնենք, ո՞ր կետում և ի՞նչ պատճառով է որևէ տեղեկատվություն մնացել, ու գործողություն տեղի չի ունեցել, և ինքս կառաջարկեմ, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն մարդիկ, որոնք պատասխանատու են,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին ասաց քաղաքապետը Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով իր ԱՄՆ գործուղման համար ձեռքբերված ավիատոմսին, որն արժեցել է շուրջ 20 հազար ԱՄՆ դոլար։

«Մի իրավիճակում եմ հայտնվել, երբ մի քանի անգամ ավելի նվազ գումար կարելի էր ծախսել տվյալ գործողության համար, և ինչ-ինչ պատճառներով, ժամանակի գործոնը ճիշտ չգնահատելով՝ մի իրավիճակի առաջ հայտնվեցինք, երբ ինձ  Նոր տարվա վատ նվեր արվեց»,- ասաց Ավինյանը։

Հիշեցնենք՝ Factor TV-ն գրել էր, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-30-ը գործուղվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Քաղաքապետարանը 9 ավիատոմս է ձեռք բերել՝ 12 միլիոն 465 հազար դրամով։ Ավիատոմսերից 8-ը էկոնոմ դասի են եղել, 1-ը՝ բիզնես դասի, որն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ։ Բիզնես դասի ավիատոմսով ԱՄՆ էր մեկնել պատվիրակությունը գլխավորած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ինչո՞ւ էր Ավինյանը մեկնել բիզնես դասի ավիատոմսով, Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան քաղաքապետարանից հայտնել էին․ «Հիմք ընդունելով իրավական կարգավորումները՝ ձեռք է բերվել բիզնես դասի 1 ավիատոմս»։

Թե իրավական ո՞ր կարգավորումների մասին է խոսքը՝ քաղաքապետարանից չէին հայտնել։

Դեկտեմբերի 18-ին Factor TV-ի տաղավարում կայացած Ավինյան-Մարության բացառիկ բանավեճի ժամանակ շուրջ 20 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ավիատոմսի առնչությամբ Մարությանը հայտարարել էր, որ Ավինյանի՝ Լոս Անջելես մեկնելու տոմսի արժեքը այնքան է եղել, որքան Ավան վարչական շրջանի 9 հարկանի 43 շենքի բնակչի 1 տարվա գույքահարկը։

Ավինյանը պատասխանել էր, որ սխալվել են, բայց ինքը չի զբաղվել այդ գնումով։ Եվ ստացվում է՝ Ավինյանը տոմսի գումարի փոխհատուցման մասին  հայտարարություն է անում Factor TV-ում տեղի ունեցած բանավեճից հետո։

 

Արփի Հակոբյան