«Ամենաշիշկեքի» ավտոտնակներն առաջինն են քանդվում. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Երևանի Մաշտոցի 40 և 40Ա հասցեում իրականացրել ենք բակային հատվածի ամբողջական հիմնանորոգում, կառուցել ենք երկու նոր դաշտեր, երկու մեծ խաղահրապարակներ և որն ամենակարևորն է՝ այստեղ փորձարկել ենք նոր խաղասարքեր»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

Նրա խոսքով՝ արդեն շահագործման հանձնված բակերում, որոնք ներառում են բասկետբոլի ու ֆուտբոլի փոքրամասշտաբ դաշտեր, մարզական ու փոքրահասակների համար նախատեսված հրապարակներ, փորձարկվել են նոր որակի խաղասարքեր, որոնց օրինակը հետագայում կկիրառեն նաև այլ վարչական շրջանների բակերում։ Բակերի հիմնանորոգման համար ծախսվել է շուրջ 43 միլիոն դրամ։

Ճեպազրույցի ընթացքում քաղաքապետն անդրադարձավ նաև ավտոտնակների քանդմանը։

«Ավտոտնակների քանդումը մեզ համար ինքնանպատակ չէ, դրանք քանդվում են միայն այն պարագում, երբ խանգարում են բակային տարածքին, այստեղ նման խնդիր չենք ունեցել։ Այստեղ մեկ-երկու ավտոտնակ է մնացել, որոնք քանդման ենթակա են, սակայն դատական գործընթացների մեջ ենք։ «Ամենաշիշկեքի» ավտոտնակներն առաջինն են քանդվում, եթե դրա կարիքը կա»,- նշեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան