Դրամանենգության դեպք Արթիկում. կեղծ թղթադրամները հայտնաբերվել են
Հասարակություն
25.12.2024 | 17:52Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու, որոնք էլ դրանցով տարատեսակ ապրանք են գնել Ամանորի նվերների վաճառքով զբաղվող երիտասարդից և մի խանութի աշխատակցից․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։
Կեղծ թղթադրամները վերցվել են:
17-ամյա արթիկցին ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: