ՄՊՀ-ն տուգանել է Երևանում և Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում գործող բենզալցակայանների՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար

Լուրեր

30.04.2026 | 16:58
Մերաբ Դվալիշվիլին հայտնել է՝ թե ինչու է հրաժարվել RAF-ում մենամարտել Արման Ծառուկյանի հետ
30.04.2026 | 16:46
Կհիմնվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը
30.04.2026 | 16:34
Իսրայելը ձերբակալել է Գազայի օգնության նավատորմի 18 թուրք ակտիվիստների
30.04.2026 | 16:26
ԵԽ-ն ընդունել է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության աջակցության վերաբերյալ բանաձևը
30.04.2026 | 16:13
Մեկ օրում բացահայտվել է 147 հանցագործություն
30.04.2026 | 16:02
Իսրայելը չի թույլատրել ուկրաինական «գողացված հացահատիկ» տեղափոխող նավի մուտքը երկիր
30.04.2026 | 15:51
Մայիսի 9-ի հրադադարի որոշումը կկայացնի Պուտինը. Կրեմլ
30.04.2026 | 15:42
Եվգենի Լովչևն․ Արսեն Զախարյանը կոտրեց իր ֆուտբոլային կարիերան հանուն արտասահման տեղափոխվելու
30.04.2026 | 15:35
Ռուսական Storm-1516-ը շուրջ 25 անգամ անդրադարձել է ՀՀ-ին ու Փաշինյանին. Bloomberg-ը՝ ՌԴ-ի ապատեղեկատվական արշավի մասին
30.04.2026 | 15:28
Էրդողանը հրավիրվել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը. մասնակցությունը պարզ կդառնա առաջիկա օրերին. BBC
30.04.2026 | 15:20
ԱՄՆ-ը ցանկանում է առաջին անգամ տեղակայել իր նորագույն գերձայնային Dark Eagle հրթիռները՝ Իրանին հնարավոր հարվածի համար
30.04.2026 | 15:10
ՀՀ-ն հետընթաց է ապրել մամուլի ազատության ինդեքսում // Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 15:04
Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
30.04.2026 | 14:56
Ռուսաստանն արգելափակել է ավելի քան 1 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը
30.04.2026 | 14:53
Արտահերթ նիստ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում
Բոլորը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ», «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՅԱՆՆԵՐ», «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ», «ԷԴԳԱՐ ՕԻԼ», «ՏԻԳ ԳՐՈՒՊ ՕԻԼ» ՍՊԸ-ների և ԱՁ Կարեն Ֆամբուկյանի նկատմամբ նշանակել է համապատասխանաբար 60 077 000 դրամ, 36 774 000 դրամ, 49 326 000 դրամ, 1 344 000 դրամ, 66 242 000 դրամ և 6 659 000 դրամ տուգանք ավտոմոբիլային բենզինին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող ապրանքի վաճառք իրականացնելու համար։

Հարուցված վարույթների շրջանակում մասնավորապես պարզվել է, որ

-«ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ» ընկերությանը պատկանող՝ Կոտայքի մարզ, Զովունի 1, 239 և Արարատի մարզ, Ավշար, Մ․Խորենացու 94,

-«ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՅԱՆՆԵՐ» ընկերությանը պատկանող՝ Կոտայքի մարզ, Ջրաբեր, Երևան-Սևան մայրուղի թիվ 25 հող,

-«ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ» ընկերությանը պատկանող՝ ք. Երևան, Հասրաթյան 29/2, Շահումյան 16 փող., 162/2 և Թբիլիսյան խճ. 13/1,

-«ԷԴԳԱՐ ՕԻԼ» ընկերությանը պատկանող՝ Կոտայքի մարզ, Պռոշյան, Գևորգ Չաուշ 13,

-«ՏԻԳ ԳՐՈՒՊ ՕԻԼ» ընկերությանը պատկանող՝ Վայոց ձորի մարզ, Արենի, գ. Արփի, Երևանյան խճ. 21/4 ,

-ԱՁ Կարեն Ֆամբուկյանին պատկանող՝ ք․ Երևան, Աջափնյակ Թաղամաս, Հասրաթյան 9, 2 և Չաուշի 2 հասցեներում գտնվող բենզալցակայաններում վաճառվում է տվյալ մակնիշի ավտոմոբիլային բենզինին ներակայացվող պահանջներին չհամապատասխանող ապրանք։

Միաժամանակ հանձնաժողովը նշանակել է 100 266 000 դրամ, 36 774 000 դրամ, 15 019 000 դրամ և 4 461 000 դրամ տուգանք համապատասխանաբար «ՎԻՈԼԵՏԱ», «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՅԱՆՆԵՐ», «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ» և «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ» ՍՊԸ-ների նկատմամբ բենզինի իրացման առնչությամբ հարուցված վարույթի շրջանակներում պահանջված տեղեկատվությունը չներկայացնելու համար։

Բացի այդ, 15 019 000 դրամ տուգանք է նշանակվել «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ի նկատմամբ բենզինի իրացման առնչությամբ հարուցված վարույթի շրջանակներում հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը և հանձնաժողովի աշխատակցի՝ օրենսդրությամբ վերապահված իրավունքների և պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար։