Արթուր Խաչատրյանը ՎԶԵԲ ղեկավարին է ներկայացրել ագրարային քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնահարցերը

Լուրեր

17.06.2026 | 12:30
Փամբակում գտել են 7-ամյա աղջկա դին // ԵՄ-ն արտակարգ օգնություն է պատրաստում ՀՀ-ի համար․ ԼՈՒՐԵՐ
17.06.2026 | 12:25
Նախընտրական քարոզարշավի լուսաբանման առանձնահատկությունները. ՈՒՂԻՂ
17.06.2026 | 12:19
ԱԱ-2026․ Օրվա խաղերը
17.06.2026 | 12:11
Զապորոժիեում ռուսական հարվածների հետևանքով զոհ և վիրավորներ կան
17.06.2026 | 12:02
Պատգամավորն առաջարկում է տոնացույցում փոփոխություններ կատարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 11:51
«Գոնե մի 100 մանեթ տան,որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն ԲԿՀ-ին առնչվող ձայնագրություն է հրապարակել
17.06.2026 | 11:45
Փորձնակները կվարձատրվեն, նրանց ստաժը կհամարվի որպես հանրային ծառայության ստաժ․ Քալաշյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 11:29
Մայք Թայսոնը և Արթուր Աբրահամը՝ Ներքին Չարբախի այգում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
17.06.2026 | 11:17
Ինչ է ենթադրում ԱՄՆ-ի ու Իրանի միջև ստորագրվելիք 14 կետանոց հուշագիրը․ Al Arabiya-ն հրապարակել է փաստաթղթի կետերը
17.06.2026 | 11:09
«Նոայի» հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում
17.06.2026 | 11:01
Հորդորում եմ զերծ մնալ ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերի խոշորացումից․ Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 10:49
ԵՄ-ն արտակարգ օգնություն է պատրաստում Հայաստանի համար՝ ՌԴ-ի ներմուծման սահմանափակումները փոխհատուցելու համար․ FT
17.06.2026 | 10:45
ԱԱ-2026. Մեսիի հեթ-տրիկը, Կլոզեի ռեկորդի կրկնությունն ու Արգենտինայի վստահ մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 10:38
NYMEX. Ոսկու գինն աճել է 0.61%-ով և կազմել 4339.00 դոլար
17.06.2026 | 10:23
«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը հայտարարել է, թե ՀՀ-ից ներմուծման սահմանափակումները պայմանավորված են ոչ թե քաղաքականությամբ, այլ հայտնաբերված խախտումներով
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ագրոբիզնեսի հարցերով տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։

Վոյցեխ Բոնյաշչուկը նշել է, որ ՎԶԵԲ-ը հետաքրքրված է ագրարային ոլորտում ֆինանսավորման ծրագրեր իրականացնելու հեռանկարով՝ հույս հայտնելով, որ այդ հարցում արդյունավետ համագործակցություն կծավալեն նախարարության հետ։

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է ագրարային քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնահարցերը։ Մասնավորապես   անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական արժեշթղայի զարգացման,  հողերի խոշորացման, գյուղացիական տնտեսությունների առևտրայնացման մակարդակի  բարձրացման և միավորումների ստեղծման համար նախադրյալների և խթանների ստեղծման  հարցերին։

Արթուր Խաչատրյանը նշել է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ծրագրերի և փոքր ու միջին տնտեսությունների ֆինանսավորման հնարավորությունը։

Կողմերը նպատակահարմար են համարել նաև վերամշակման ոլորտի ֆինանսավորումը՝ ինչը կնպաստի գյուղմթերքի պահանջարկի ավելացմանը և կդյուրացնի փոքր ընկերությունների համար շուկաների հասանելիությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ ևս։