Հայաստանի համար մշակույթը պետք է ամեն ինչից վեր լինի․ ապաքաղաքական զրույց Արայիկ Մանուկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է լրագրող, webtv.am առաջին հայկական մշակութային youtube-յան հեռուստաալիքի և thearmenians.am՝ «Հայեր» մեդիահարթակի հիմնադիր Արայիկ Մանուկյանը: Նա համաձայն է, որ մշակութային բովանդակությունը, ի տարբերություն քաղաքական և քրեական պատմությունների, չի կարող բերել հարյուր հազարավոր հետևորդներ: Միևնույն ժամանակ, հատկապես՝ Հայաստանի համար, մշակույթը պետք է ամեն ինչից վեր լինի, որովհետև դա մեր երկրի մրցակցային առավելությունն է:

Արայիկ Մանուկյանը ծրագրեր է իրականացնում նաև դպրոցականների հետ: Վերջին այսպիսի հանդիպումների շարքը նվիրված էր Երվանդ Քոչարին: Հաղորդման հյուրը նշում է, որ երեխաների մեծ մասը չգիտի, թե ով է Սուսունցի Դավթի և Վարդան Մամիկոնյանի արձանների հեղինակը: Բայց շփումները բացահայտեցին դպրոցականների անկեղծ հետաքրքրությունը և, ամենակարևորը, ծնողների շահագրգռվածությունը:

«Եթե ծնողները չկրթվեն, երեխաներին կրթելն անիմաստ կլինի»,- պնդում է լրագրողը:

«Հայեր» մեդիահարթակի լոգոյի կողքին ասույթներ են տեղադրվում: Դրանցից մեկը Կոստան Զարյանի խոսքն է․ «… Այս ժողովուրդը, որ ապրած է հարյուր հազար Գողգոթաներ հարյուր հազար Յիսուսներու, այս ժողովուրդը ապրած չէ երբեք ներքին, բարոյական Գողգոթա»:

Մեկնաբանելով այս միտքը՝ Արայիկ Մանուկյանը կարծիք է հայտնում, որ մենք՝ հայերս, երբեք բարոյական ինքնաքննությամբ չենք զբաղվել, և դա է մեր խնդիրների հիմնական պատճատը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան