Շքանշաններ և պատվոգրեր՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
Բոլորը

Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ներկայացուցիչների, ծա­ռայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ նվիրումի, ինչպես նաեւ իրավակարգի ամրապնդման, հասարա­կա­կան կարգի պահպանության գործում ներդրած ավան­դի համար շնորհվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւներ եւ զինվորական կոչումներ:

Զինված ուժերի երկու շարքային զինծառայողներ՝ Արթուր Բաբկենի Կոշտոյանը եւ Հովհաննես Գրիշայի Իկիլիկյանը հետմահու արժանացել են Մարտական ծառայության մեդալի:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգեւները: Դիմելով ներկաներին՝ նախագահ Սարգսյանն ասել է.

«Նախ թույլ տվեք եւս մեկ անգամ բոլորիս շնորհավորել համազգային ու համապետական այս առանձնահատուկ տոնի՝ Հայաստանի անկախության հռչակման տարեդարձի առթիվ:

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել եւ երախտագիտությունս հայտնել հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած եւ այսօր հետմահու պարգեւատրված մեր հերոսների՝ Հայաստանի զինված ուժերի շարքայիններ Արթուր Բաբկենի Կոշտոյանի եւ Հովհաննես Գրիշայի Իկիլիկյանի հարազատներին, ի դեմս նրանց՝ անկախության եւ ազատության համար զոհված մեր բոլոր հերոսների հարազատներին:

Խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ: Հարգելի Աշոտ, խնդրում եմ գնահատանքի եւ երախտիքի խոսքերս եւ մեր բոլորի առողջության բարեմաղթանքները հայտնել տիկին Աննային:

Հարգելի՛ բարեկամներ,

Շնորհավորելով ձեզ ազնվորեն վաստակած շքանշանների ու մեդալների առթիվ՝ ուզում եմ նշել, որ դրանք սոսկ Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներ չեն:

Դրանք այն անկախության ու ազատության պարգեւներն են, որոնք ավելի քան քառորդ դար առաջ ձեռք են բերվել բոլորիս միասնական ջանքերով:

Ժամանակն ու երկրի զարգացման հեռանկարները պահանջում են պատմության վերընթերցում, նոր գաղափարների առաջադրում, նոր արժեքների ստեղծում:

Միեւնույն ժամանակ, մենք պետք է հավատարիմ մնանք այն արժեքներին ու արժեհամակարգին, որոնց համար ձեր ընկերներն իրենց տարիների քրտնաջան աշխատանքը եւ, ցավոք սրտի, հաճախ նաեւ իրենց կյանքն են տվել:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անկախության անցած տարիներից յուրաքանչյուրն առանձնահատուկ է: Մենք կարող ենք եւ պարտավոր ենք նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին եւ հետագա բոլոր տարիները, առանձնահատուկ դարձնել մեր երկիրը: Որովհետեւ այդպիսին է, առանձնահատուկ է մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, այդպիսին է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ:

Կարծում եմ, եւ հույս ունեմ, որ շուտով մենք այստեղ նորից կհանդիպենք, եւ ես պատիվ ու մեծ հաճույք կունենամ պարգեւատրել նաեւ Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների՝ մտավորականների, գործարարների, աշխատավորների, գյուղացիական համայնքների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ժուռնալիստների, քանի որ հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է, եւ մեզնից յուրաքանչյուրն իր լավագույնն է անում այդ պատվավոր ու կարեւոր գործում:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ, մաղթում խաղաղություն, լավատեսություն եւ առաջընթաց»: