Բրիտանիան դիտարկում է Ուկրաինա ռազմական հրահանգիչներ ուղարկելու հնարավորությունը

Լուրեր

08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախօրեին  Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հելին ժամանել է Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։ Նրանց հանդիպման մանրամասները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ կողմերը քննարկել են նոր տարում Ուկրաինային ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները։

Պաշտպանության նախարարությունում BBC-ի աղբյուրները հաստատում են, որ Բրիտանիան դիտարկում է նման տարբերակներից մեկը՝ սեփական ռազմական հրահանգիչներ ուղարկելը։ Աղբյուրները նշում են, որ Հելին չի բացառում այդ հնարավորությունը:

«Մեր համատեղ ուկրաինական ծրագրի մանրամասները պետք է մնան, կարելի է ասել, անհասանելի նախագահ Պուտինի համար»,- ասել է ինքը՝ Հելին։

Հինգշաբթի օրը Մեծ Բրիտանիան նաև հայտարարել է, որ համաձայնեցվել է Ուկրաինային 225 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ օգնության նոր փաթեթ։ Այս միջոցներն առաջին հերթին նախատեսված են անօդաչու թռչող սարքերի, հրետանային արկերի և հակաօդային պաշտպանության համակարգերի քանակի ավելացման համար։

Բրիտանացիները ուկրաինացի զինվորներին մարզում են 2022 թվականից, բայց իրենց տարածքում։ Բրիտանացի ռազմական բժիշկների մի փոքր խումբ վերապատրաստում է անցկացնում Ուկրաինայի տարածքում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի