Սիրիայում Թուրքիայի ու քրդական ուժերի միջև հրադադարը երկարաձգվել է

Լուրեր

10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Բոլորը

Թուրքիայի և ԱՄՆ-ի աջակցությունը վայելող սիրիական քրդական ուժերի (SDF) միջև հրադադարը Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի շուրջ երկարաձգվել է մինչև այս շաբաթվա վերջ։ Այս մասին իր հերթական ճեպազրույցում հայտարարել է  ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, գրում է Reuters-ը։

Անցյալ շաբաթ Վաշինգտոնը միջնորդել էր նախնական զինադադար հաստատել այն բանից հետո, երբ ապստամբ խմբավորումները առաջ էին շարժվել դեպի Դամասկոս և տապալել Բաշար ալ-Ասադի ռեժիմը:

«Մենք շարունակում ենք համագործակցել SDF-ի հետ, Թուրքիայի հետ՝ առաջ գնալու ճանապարհի շուրջ», – ասել է Միլլերը՝ նշելով, որ ԱՄՆ-ը կցանկանար, որ հրադադարը երկարաձգվի որքան հնարավոր է երկար։

«Մենք չենք ուզում տեսնել, որ որևէ կողմ օգտվի ներկայիս անկայուն իրավիճակից՝ առաջ մղելու սեփական նեղ շահերը՝ ի հաշիվ ավելի լայն սիրիական ազգային շահերի»,-ասել է Պետդեպի խոսնակը։

SDF-ի հրամանատար Մազլում Աբդին էլ հայտնել է, խումբը պատրաստ է առաջարկ ներկայացնել հյուսիսային Քոբանի քաղաքում ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ՝ անվտանգության ուժերի վերատեղակայմամբ՝ ԱՄՆ հսկողության և ներկայության ներքո: Նա նշել է, որ առաջարկը նպատակ ունի լուծելու Թուրքիայի անվտանգության մտահոգությունները և ապահովելու շարունակական կայունությունը տարածքում:

Ավելի վաղ քրդական ուժերը հայտարարել էին, որ Թուրքիայի կողմից աջակցվող ուժերը ձախողել են ԱՄՆ միջնորդությամբ հրադադարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի