Թուրքիայի խորհրդարանի պատգամավորն իշխանություններին կոչ է արել բացել ՀՀ-ի հետ սահմանը

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Թուրքիայի Ազգային ժողովի ընդդիմադիր քրդամետ DEM կուսակցության Իգդիրից պատգամավոր Յըլմազ Հունը կարևորել է Հայաստանի հետ սահմանի բացումը։ Նա, մասնավորապես, նշել է, որ թեև Իգդիրը սահմանակից է երեք երկրների հետ, առևտրային հարաբերություններ ունի միայն Նախիջևանի հետ։

Ըստ պատգամավորի՝ Հայաստանի, Իրանի և Նախիջևանի հետ ազատ առևտրի գոտիների ստեղծման շնորհիվ կբարելավվի ինչպես քաղաքի, այնպես էլ տարածաշրջանի բնակչության տնտեսական վիճակը։

«Դիլուջու սահմանային անցակետը շարունակում է չգործել, իսկ Ալիջան անցակետը, չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը լիովին պատրաստ է շահագործման, Թուրքիան իր ենթակառուցվածքները չի հասցնում պատրաստության։ Ո՞րն է պատճառը, որ անցակետը չի աշխատում։ Բացեք սահմանային անցակետերը և թույլ տվեք, որ աճի տարածաշրջանի առևտուրը»,- դիմելով Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթին՝ ասել է Հունը։

Թուրք նախարարն իր հերթին ասել է, որ իրենք համաձայնեցնում են Արտաքին գործերի նախարարության հետ Ալիջան անցակետի բացման հետ կապված հարցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի