Ռուսաստանը Ղազախստանի ուրանի հանքերը կհանձնի Չինաստանին

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Աշխարհի ամենամեծ ուրան արտադրողը՝ Ղազախստանի պետական «Կազատոմպրոմ»-ը, հայտնել  է, որ Uranium One Group-ը, որը ռուսական պետական «Ռոսատոմ»-ի մաս է կազմում, դուրս է գալիս Ղազախստանում ուրանի երկու համատեղ ձեռնարկություններից, հայտնում է Reuters-ը։

Uranium One Group-ը վաճառել է իր Զարեչնոյե համատեղ ձեռնարկության 49,979%-ը, որն ուրանն արդյունահանում է Թուրքեստանի տարածաշրջանի հանքավայրում, SNURDC Astana Mining Company-ին, որը պատկանում է չինական State Nuclear Uranium Resources Development Co ընկերությանը:

«Կազատոմպրոմ»-ի մասնաբաժինն այս համատեղ ձեռնարկությունում չի փոխվել և կազմում է 49,979%: Զարեչնոյեի հանքավայրի ուրանի պաշարները 2024 թվականի սկզբին կազմում էին շուրջ 3500 տոննա, իսկ շահագործման ավարտը նախատեսվում է 2028 թվականին։

Ակնկալվում է, որ Uranium One-ը կվաճառի Khorasan-U համատեղ ձեռնարկության 30%-ը և Kyzylkum LLC-ի կանոնադրական կապիտալի 30%-ը China Uranium Development Company Limited-ին, որի վերջնական շահառուն է China General Nuclear Power Corporation-ը: Երկու համատեղ ձեռնարկություններում էլ «Կազատոմպրոմ»-ի մասնաբաժինը չի փոխվի և կմնա 50 տոկոս:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական իշխանությունները ստիպված են եղել անորոշ ժամանակով հետաձգել Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող նախկին Toyota գործարանում Aurus ավտոմեքենաների արտադրության մեկնարկը՝ չինացի գործընկերների հետ բանակցությունների խզման պատճառով։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի