Դամասկոսի մերձակայքում զանգվածային գերեզմանոցում առնվազն 100 հազար դի է հայտնաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.06.2026 | 12:51
ՌԴ Սվերդլովսկի մարզում փոթորկի հետևանքով գրեթե 100 տուն է վնասվել․ 16 մարդ վիրավորվել է
23.06.2026 | 12:51
Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին. մեկ անձ հոսպիտալացվել է
23.06.2026 | 12:43
Փաշինյանի որոշմամբ կարկտահարության դեպքերն ուսումնասիրող աշխատանքային խումբ է ստեղծվել
23.06.2026 | 12:34
Շրջափակել էին ամբողջ շենքը, առգրավեցին կանխիկ գումարն ու զարդերը. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:26
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին ու Զապորոժիեին․ տուժածներ կան
23.06.2026 | 12:20
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
23.06.2026 | 12:15
Դահլիճի ծեծռտուքը տեղափոխվեց միջանցք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:10
Վարժանքի ժամանակ զինծառայող է վիրավորվել // Հայկական ծիրանի խմբաքանակ է ժամանել ԵՄ․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 12:04
Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխումը «գերազանցում է» տնտեսական ճգնաժամի ռիսկը
23.06.2026 | 11:57
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:56
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ որևէ հստակություն դեռևս չկա․ Ուշակով
23.06.2026 | 11:45
Ծեծկռտուք ավագանու նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 11:23
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Ղրիմի վրա․ թիրախում են եղել նավթաբազան, նավթամթերքի տերմինալն ու նավահանգիստը
23.06.2026 | 11:17
Խուզարկություն են իրականացնում Իշխան Սաղաթելյանի բնակարանում. ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:11
Հորմուզի նեղուցը կկառավարվի Թեհրանի կողմից․ ԱՄՆ-ի հետ կապի գիծ կստեղծվի․ Ղալիբաֆ
Բոլորը

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում գտնվող զանգվածային գերեզմանոցում առնվազն 100,000 մարդու դի է հայտնաբերվել, որոնք, ենթադրաբար, սպանվել են տապալված նախագահ Բաշար Ասադի վարչակարգի կողմից։ Այս մասին հայտարարել է Սիրիայի արտակարգ իրավիճակների աշխատանքային խմբի ղեկավարը, գրում է Al Jazeera-ն։

Ըստ Reuters-ի՝ Մուազ Մուստաֆան ասել է, որ Ալ-Քութայֆահը, որը գտնվում է Սիրիայի մայրաքաղաքից 40 կմ հյուսիս, հինգ զանգվածային գերեզմաններից մեկն է, որոնք նա հայտնաբերել է տարիների ընթացքում։

«Հարյուր հազարն ամենապահպանողական գնահատականն է տեղում թաղված դիակների թվի վերաբերյալ։ Դա շատ, ծայրահեղ, գրեթե անարդարացիորեն պահպանողական գնահատական ​​է»,- ասել է նա։

Մուստաֆան ասել է, որ ավելի շատ զանգվածային գերեզմաններ կան, որտեղ, սիրիացի զոհերի հետ միասին, կան օտարերկրացիներ:

Ենթադրվում է, որ հարյուր հազարավոր սիրիացիներ են սպանվել 2011 թվականից ի վեր, երբ Բաշար Ասադի կողմից իր իշխանության դեմ բողոքի ցույցերի ճնշումը վերածվեց լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի:

Սիրիացիները, իրավապաշտպան կազմակերպությունները և այլ երկրների կառավարություններ Ասադին և նրա հորը՝ Հաֆեզ Ասադին մեղադրում են համատարած արտադատական ​​սպանությունների, այդ թվում՝ երկրի տխրահռչակ բանտային համակարգում զանգվածային մահապատիժների մեջ:

Բաշար Ասադը բազմիցս հերքել է, որ իր կառավարությունը մարդու իրավունքների խախտումներ է թույլ տվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի